Կայում Նասիրի (իսկականը՝ Գաբդելկայում Գաբդեննասիրովիչ Նասիրով, փետրվարի 2 (14), 1825, Կազան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1902, Կազան, Ռուսական կայսրություն), թաթար գիտնական-լուսավորիչ, գրող։

Կայում Նասիրի
թաթ.՝ Qayum Nasıri, Каюм Насыйри
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2 (14), 1825
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1902 (77 տարեկան)
Մահվան վայրԿազան, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունազգագրագետ, բանահավաք, պատմաբան, լեզվաբան, գրող, ուսուցիչ և գիտնական
 Kayum Nasyri Վիքիպահեստում

1871–1876 թվականներին ուսուցչություն է արել Կազանում իր բացած առաջին ռուս–թաթարական դպրոցում։ Նասիրիի մանկավարժական հայացքները ձևավորվել են Կ․ Ուշինսկու և Լ․ Տոլստոյի ազդեցությամբ։ Առաջին գործերն են «Շարահյուսություն» և մանուկների համար գրված գիտահանրամատչելի «Ժամանց»-ը (երկուսն էլ՝ 1860 թվական)։ Կազմել և տպագրել է թաթարերենի քերականությունը, ուղղագրության կանոնները, մաթեմատիկայի, աշխարհագրության, պատմության և այլ դասագրքեր։ Գրել է «Կազանի թաթարների հավատալիքներն ու ծեսերը․․․» (1880, ռուսերեն), «Կազանի թաթարների ժողովրդական գրականության նմուշներ» (1896 թվական, ռուսերեն), «Կազանի թաթարների հեքիաթները այլ ժողովուրդների հեքիաթների համադրությամբ» (1900 թվական, Պ․ Պոլյակովի հետ) աշխատությունները։ Կազմել է «Թաթար–ռուսերեն բառարան»-ը (1875 թվական)։ Նասիմովի նովելները նպաստել են թաթարական գեղարվեստական արձակի զարգացմանը և լուսավորական ռեալիզմի ձևավորմանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայում Նասիրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 182