Կայծակ (քանդակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծակ (այլ կիրառումներ)
«Կայծակ», 1934 թվականին Արա Սարգսյանի կողմից ստեղծած կլասիցիստական արտահայտչաձևերով դեկորատիվ քանդակ[1]։ Երեք մետր բարձրություն ունեցող քանդակը կերտվել է ցեմենտ-բետոնից և զարդարել է Երևանի կենտրոնական փոստատան ճակատը։ Շենքի հետագա ձևափոխման ժամանակ քանդակը հեռացվել է և չի պահպանվել[2]։
Կայծակ | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Արա Սարգսյան |
տարի | 1934 |
բարձրություն | 300 սանտիմետր |
լայնություն | 250 սանտիմետր |
խորություն | 60 սանտիմետր |
նյութ | բետոն |
գտնվելու վայր | Երևան |
Պատմություն
խմբագրել1934 թվականին Արա Սարգսյանի կողմից ստեղծած «Կայծակ» դեկորատիվ քանդակը դասական (այս անգամ՝ անտիկ) ժառանգության ավանդույթներն օգտագործող և ճարտարապետության հետ օրգանական սինթեգ ստեղծող արվեստի խոսուն նմուշ է, որ մինչև Երևանի կենտրոնական փոստի վերակառուցումը, զարդարում էր նրա ճակատը։ Քանդակը կլասիցիստական քանդակաձևերով կառուցված ու արդված ատլետիկ մարմին էր, որին հարևանում էր ճիշտ այդպիսի մեկ ուրիշ քանդակ՝ ստեղծած Սուրեն Ստեփանյանի կողմից[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Կայծակ» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-04-01-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017 ISBN 978-9939-833-24-8
- ↑ Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 52։