Կամպսիս արմատակալող

բույսերի տեսակ
Կամպսիս արմատակալող
Կամպսիս արմատակալող
Կամպսիս արմատակալող
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Փողածաղկազգիներ (Bignoniaceae)
Ցեղ Կամպսիս (Campsis)
Տեսակ Կամպսիս արմատակալող (C. radicans)
Միջազգային անվանում
Campsis radicans

Կամպսիս արմատակալող (լատին․՝ Campsis radicans), փողածաղկազգիների ընտանիքի, կամպսիսների ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ լիանա է՝ մինչև 15 մ երկարությամբ։ Ունի օդային արմատներ։ Տերևները կենտ փետրաձև են, կազմված 9-11 (երբեմն՝ 13) տերևիկներից, որոնք կարճ կոթունավոր են, ձվաձև կամ ձվաձև երկարավուն, 3-6 սմ երկարությամբ, սրածայր սեպաձև հիմքով, սղոցաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, համատարած, կամ միայն ջղերի ուղղությամբ մազմզուկապատ։ Ծաղիկները հավաքված են գագաթնային ողկույզներում։ Բաժակը կարճ է պսակի խողովակից, փողականման զանգակաձև է' 5 եռանկյունի մասերով։

Պսակը խողովակաձագարաձև է, 7-9 սմ երկարությամբ, 5 բլթակներով, դրսի կողմից նարնջագույն, ալ կարմիր, ծռվածքով, 4-5 սմ լայնությամբ և բաժակից 3 անգամ լայն փողակով։ Տուփիկը երկարավուն գլանաձև է, 8-12 սմ երկարությամբ, կարի վրա կեռիկով և գագաթին կտուցիկով։

Սերմերը բազմաթիվ են, տափակ, 2 խոշոր թևիկներով։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբերին։

Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9—10, 18—20, 23-25, 28, 32:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Փենսիլվանիայից մինչև Միսսուրի, Ֆլորիդա և Տեխաս։ Դիմանում է մինչև -25 °C-ի սառնամանիքներին։ Երևանի պայմաններում շատ լավ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է, մինչև 5—6 մ բարձրությամբ խիտ կենդանի ցանկապատ է առաջացնում։

Հրաշալի է աճում նաև Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևելյան շրջաններում։ Լուսասեր է, լավ է տանում խուզումը։ Երևանի պայմաններում թեթևակի ցրտահարվում է միայն արտակարգ ցուրտ և երկարատև ձմռան դեպքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպսիս արմատակալող» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպսիս արմատակալող» հոդվածին։