Կամո Համլետի Սեյրանյան (փետրվարի 5, 1979(1979-02-05), Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դուդուկահար, Հայաստանի վաստակավոր արտիստ[1]։

Կամո Սեյրանյան
Ծնվել էփետրվարի 5, 1979(1979-02-05) (45 տարեկան)
Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կրթություն

խմբագրել

Նա 1985-93 թվականներին սովորել է Չարենցավանի թիվ 4 միջնակարգ դպրոցում։ 1994-97 թվականներին սովորել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, իսկ 1997-2002 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2006 թվականին ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

2003 թվականից Կամո Սեյրանյանը դուդուկ է դասավանդում Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնում:

Համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ 2012 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Կամո Սեյրանյանը 2 անգամ արժանացել «Ծիծեռնակ» մրցանակի ժողովրդական անվանակարգում. մեկը լավագույն երաժիշտ/կատարողի համար (2017), իսկ մյուսը՝ լավագույն երաժշտական ​​նախագծի համար (Դուդուկի մեծարման երեկո, 2018)[2][3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կամո Սեյրանյան - Zark Foundation». Վերցված է 2024-08-28-ին.
  2. «ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ "ԾԻԾԵՌՆԱԿ" ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ. ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ (PHOTO)» (Armenian). wnews.am. 27 March 2017. Վերցված է 26 April 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «"Ծիծեռնակ 2018". ովքե՞ր են տարվա լավագույնները».
  4. «"Ծիծեռնակ 2018"-ի ուշագրավ դրվագները եւ ֆոտոշարքը».