Ծիծեռնակ (մրցանակաբաշխություն)

Ծիծեռնակ երաժշտական մրցանակաբաշխություն, ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, որն արդեն տեղի է ունեցել երկու անգամ (2017 թվականին[1] և 2018 թվականին), Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ծիծեռնակ ամենամյա մրցանակաբաշխությունը ստեղծվել է 2017 թվականին, ՀՀ Մշակույթի նախարարության կողմից[2]։ Առաջին անգամ տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 25-ին։

Ծիծեռնակ (մրցանակաբաշխություն)
Տեսակպարգև
Երկիր Հայաստան
Հիմնադրվել է2017
Շնորհվում էՏվյալ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետներին
Առաջին շնորհում2017 թվականի մարտի 25

Մրցանակաբաշխության ժամանակ հանձնվում է Արման Նուռի կողմից ստեղծված «Ծիծեռնակ» մրցանակը։ Մրցանակին արժանանում են տվյալ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետները։

Ծիծեռնակ 2017 խմբագրել

Տարվա հիթ է ճանաչվել Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգը, իսկ տարվա լավագույն տեսահոլովակի կոչմանն արժանացել է Միհրան Ծառուկյանի «Նամակ մայրիկին» երգի տեսահոլովակը, լավագույն ռոք երաժշտախումբ է ճանաչվել՝ «The Beautified Project»[3]:

Ծիծեռնակ 2018 խմբագրել

Տեղի է ունեցել մարտի 31-ին։ Մրցանակաբաշխության ռեժիսորն եղել է Արթուր Մանուկյանը, երաժշտական ռեժիսորը՝ Հայկ Հակոբյանը[4]։ Լավագույն երգչուհի է ճանաչվել Իվետա Մուկուչյանը, իսկ լավագույն երգիչ՝ Էրիկ Կարապետյանը։

Մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է հանձնվում հետևյալ անվանակարգերում.[5]

  • Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ,
  • Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք),
  • Դասական ժանրում լավագույն ալբոմ,
  • Լավագույն համերգային ծրագիր,  
  • Լավագույն տեսահոլովակ,      
  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ,
  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք),  
  • Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ,  
  • Լավագույն համերգային ծրագիր,  
  • Լավագույն տեսահոլովակ,    
    • Մասսայական ժանրում.
  • Լավագույն երգիչ, երգչուհի,
  • Լավագույն ռոք խումբ,
  • Լավագույն ջազ խումբ կամ կատարող,
  • Լավագույն ալբոմ,
  • Տարվա հիթ,
  • Լավագույն համերգային ծրագիր,  
  • Լավագույն տեսահոլովակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  2. «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Միհրան Ծառուկյանը, Իվետա Մուկուչյանը և այլք` «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակակիրներ». life.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  4. «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  5. «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել