Կամո Ադամյան

քաղաքական գործիչ

Կամո Այսերի Ադամյան (հունվարի 18, 1966(1966-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ։

Կամո Ադամյան
Ծնվել էհունվարի 18, 1966(1966-01-18) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1984) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1994)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Պարի պետական անսամբլ, Ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և ՀՀ ԱՆ

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1984-1987 թթ. - աշխատել է Հայաստանի Պարի պետական անսամբլում։
  • 1988-1994 թթ. - եղել է «Նորք» պարի համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց։
  • 1995-1998 թթ. - աշխատել է Անշարժ գույքի բորսայում որպես ինֆորմացիայի հավաքագրման և առք ու վաճառքի բաժնի պետ։
  • 2001-2003 թթ. - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնտեսական բաժնի պետ։
  • 2003-2005 թթ. - ՀՀ Էներգետիկայի նախարարության տնտեսական բաժնի պետ։
  • 2005-2010 թթ. - ՀՀ Էներգետիկայի նախարարության գլխավոր աուդիտոր։
  • 2010-2014 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ։
  • 2013 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ժամանակավորապես նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող[1]
  • 2014 թ. հունվարի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար[2]։
  • 2014 թ. հուլիսի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
  • 2014 թ. հուլիսին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ է։

ԾանոթագրություններԽմբագրել