Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն

(Վերահղված է Կամոյի պետական թատրոնից)

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն (նախկինում՝ «Նոր Բայազետի ժողովրդական թատրոն»(1931), «Նոր Բայազետի պետական թատրոն» (1935), Կամոյի պետական թատրոն), թատրոն Գավառ քաղաքում։ Կազմակերպվել է 1931 թվականին՝ ժողովրդական թատրոնի հիման վրա, 1935-ին ստացել պետական կարգավիճակ։ Առաջին ներկայացումը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, բեմադրվել է Ռաֆֆու «Սամվել» պատմական ողբերգությունը 5 գործողությամբ։ Թատրոնը չի ունեցել հիմնական շենք և իր գործունեությունը ծավալել է տարբեր տեղերում` կուլտուրայի տանը, այդ ժամանակվա մեծահարուստ և բարերար Կոլոտ Հայրապետի կառուցած դպրոցի շենքում, հետո երաժշտական ուսումնարանում։

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԳավառ
Հիմնադրման ամսաթիվ1935


Բեմադրություններ խմբագրել

1931թ. «Կարմիր Արծվիկ»՝ Ա.Սլավյանսկի 1932թ. «Ազատության համար»՝ Տ.Ռումյանցև 1934թ. «Պաղդասար աղբար»՝ Հակոբ Պարոնյան, «Քաջ Նազար», 1936թ. «Պատվի համար»՝ Ալ.Շիրվանզադե, 1937թ. «Բադալյանների ընտանիք»՝ Մ.Քոչարյան, «Քանդած օջախ»՝ Գ.Սունդուկյան, «Փառք»՝ Լ.Գուսև, «Պատվի համար»՝ Ալ.Շիրվանզադե, «Հայրենիք»՝ Գ.Մդիվանի, «Սևիլ»՝ Ջ.Ջաբարլի «Պլատոն Կրեչետ» Ա.Կորնեյչուկ, «Ուրիշի երեխան»՝ Շկվարկին, «Վեց սիրելիներ»՝ Ասբուզով, 1939թ. «Առերեսում»՝ Տուր և Շեյնին, «Փարոսի կրակներ»՝ Ա.Կարասև, «Ատամնաբույժն արևելյան»՝ Հ.Պարոնյան, «Սև և կարմիր»՝ Ալ.Արաքսմանյան, «Խաթաբալա»՝ Գ.Սունդուկյան, «Խնդության սրինգ»՝ Վ.Խուդավերդյան և Զ.Հացագործյան, 1940թ. «Նամուս»՝ Ալ.Շիրվանզադե, «Պարաշյուտով փեսացուն»՝ Ա.Շայբոն

Ստեղծագործական կազմը 1937-1940 թթ խմբագրել

Ռեժիսորներ՝ Կարո Վարդանյան, Սուրեն Սարգսյան, Ալեքսան Նազարեթյան, Վաղարշակ Բոզիկյան, Հ.Բաղդասարյան, Գ.Բաղդասարյան, Ա.Պետրոսյան Դերասաններ՝ Երվանդ Սաղաթելյան, Աշոտ Սահրադյան, Աշոտ Հակոբյան, Քնարիկ Յուզբաշյան, Լենա Մարտիրոսյան, Լաուրա Գալստյան, Մարգո Մանուչարյան, Մանիա Այվազյան, Լուսիա Զանհյան, Սումբատ Մեհրաբյան, Արամայիս Մուսոյան, Կորյուն Եփրեմյան, Հովհաննես Նահապետյան,Հայկ Տալյան, Լիզա Տալյան, Գայուշ Ավետիսյան, Լիզա Մելնիկյան, Արուս Մարտիրոսյան, Հրանուշ Կարոյան, Սամվել Սահակյան, Հայկ Թումանյան, Անուշավան Միրզոյան, Գրիգոր Գրիգորյան, Գուրգեն Մելքոնյան, Գարուշ Չարվադարյան, Աշոտ Նիկողոսյան, Արտո Ալենակյան, Տատյանա Հակոբյան, Մարգո Կարապետյան,Արմենուհի Պալյան, Նկարիչներ, Ձևավորողներ՝ Լևոն Գասպարյան, Ազատ Գրիգորյան, Կ.Եփրեմյան

Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են դերասաններ Վաղինակ և Վարդուհի Դովլաթյանները, Ռ. և Ա. Ազարյանները, Ս. Խաչիկյանը, Ա. Ղազանչյանը, Ա. Աֆրիկյանը, Գ. Նաջարյանը, Ա. Նազարեթյանը, Կ. Ավետիսյան-Մանվելյանը, Գ. Տալյանը, ռեժիսորներ Աշ-Մաթը (Ա. Մաթևոսյան), Հ. Մանվելյանը, Հ. Բաղդասարյանը, Կ. Վարդանյանը, նկարիչներ Ե. Սավոյանը, Ա. Ամրազյանը, Ա. Եգանյանը և ուրիշներ։ Բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Գաբրիել Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Մուրացանի «Ռուզան», Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք», Ա. Բաբայանհ «Սիրտը կանչում է» և այլ պիեսներ։

1959 թվականին Կամոյի պետական թատրոնը կոչվել է Լևոն Քալանթարի անունով։ Կոլեկտիվը համալրվել է նոր կադրերով։ Իր ստեղծման օրվանից թատրոնը կոչված է եղել բավարարելու աշխատավորության գեղագիտական պահանջները։ Թատրոնի ուղին հարթ չի ընթացել թե ստեղծագործական, թե կազմակերպչական առումով։ Սակայն դժվարություններն ու խոչընդոտները չեն ընկճել արվեստը լայն հասարակությանը ներկայացնող արվեստագետներին։ Վերջին բեմադրություններից են Նազիմ Հիքմեթի «Բոլորից մոռացվածը», Մարսել էմեի «Երրորդ գլուխ», Սուրեն Բաբայանի «Արևն ինչ է ասում» և այլն։ Թատերախմբի կազմում են՝ Կ. Գևորգյանը (գլխավոր ռեժիսոր), Հովհաննես Եղիկյանը (նկարիչ), ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Ա. Ղազազյանը, Գ. Հակոբյանը, Ա. Մուրադյանը, Գ. Մեսրոպյանը, Բ. Մնեյանը, Վ. Առաքելյանը, դերասան֊դերասանուհիներ է. Հովհաննիսյանը, Հ. Գալստյանը, Գ. Գրիգորյանը, Ա. Մովսիսյանը և ուրիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

[1] [2]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 209  
  1. «Սովետահայ թատրոնի տարեգրություն» Բ.Հարությունյան, գիրք առաջին 1917-1940, Երևան 1961թ
  2. ԳԱԹ,թատերական բաժին, Սարգիս Մելիքսեթյանի ֆոնդ №1102