Աշոտ Շայբոն
Աշոտ Շայբոն (իսկական անուն՝ Գասպարյան Աշոտ Գասպարի, հունվարի 26, 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Շայբոն գրական անունն ստեղծել է Արևմտյան Հայաստանի Կորդվաց աշխարհի Շեյ և Բոտան տեղանունների յուրովի հապավումից։
Աշոտ Շայբոն | |
---|---|
Ծննդյան անուն | Աշոտ Գասպարի Գասպարյան |
Ծնվել է | հունվարի 26, 1905 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 15, 1982 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Լեզու | հայերեն և ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1924) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1936) |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Սևանի ձկնորսները |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Հայֆիլմ |
Պարգևներ | |
Աշոտ Շայբոն Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Աշոտ Շայբոնը ծնվել է Թիֆլիսում։ 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1936 թվականին՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։ Մինչև 1930 թվականը զբաղվել է մանկավարժությամբ։ 1936-1941 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը և ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են Շայբոնի «Սուվորովականներ» պիեսը։ Ռուսերեն լույս է տեսել Շայբոնի «Մթության հաղթողները» («Սպիտակ ստվերների աշխարհում», Երևան, 1952) գիրքը։
Ստեղծագործություններ խմբագրել
Հայ գրականության մեջ Շայբոնը գիտաֆանտաստիկ ժանրի հիմնադիրն է։ 1942 թվականին լույս է տեսել նրա այդ բնույթի անդրանիկ վեպը՝ «Գիշերային ծիածան»-ը, որին հաջորդել են «Սպիտակ ստվերների աշխարհում» (1951), «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» (1955), «Երկիր մոլորակի գաղտնիքները» (1960) ծավալուն վեպերը։ 1965 թվականին լույս է տեսել Շայբոնի «Սերունդ» իրապատում եռերգության առաջին վեպը՝ «Անսովոր պատմություն»-ը։ Շայբոնը հեղինակ է նաև «Թիկունքում» (1931), «Երջանիկ սերունդ» (1947) և այլ պիեսների։ Նրա սցենարով նկարահանվել են «Սևանի ձկնորսները» (1936) և «Հայաստանի 25-ամյակը» («Հայֆիլմ», 1945) գեղարվեստական կինոնկարները[1][2]։
Երկեր խմբագրել
- Դինամո նվագ, Թիֆլից, 1925, 18 էջ։
- Կարմիր քաղաքի շրջմոլիկը, Թիֆլիս, 1925, 43 էջ
- Նաիրի քուչա, Թիֆլիս, 1925, 30 էջ։
- Զրահավոր գարուն /վիպակ/, Երևան, 1931։
- Փոքրիկ լեռնագործներ, Երևան, 1932։
- Բրիգադիրիկը, Երևան, 1932։
- Վերելքի երգեր, Երևան, 1932։
- Կովկաս, Թիֆլիս, 1935, 16 էջ։
- Ալլո, լսում եք, մենք հյուսիսում ենք, Երևան, Պետհրատ, 1938, 14 էջ։
- Գիշերային ծիածան, Երևան, 1942, 200 էջ։
- Հայրենական լիրիկա, Երևան, Հայպետհրատ, 1944, 98 էջ։
- Սպիտակ ստվերների աշխարհում, Երևան, 1951, 392 էջ։
- Գիշերային ծիածան, Երևան, 1954, 292 էջ։
- Տիեզերական օվկիանոսի կապիտանները, Երևան, 1955, 659 էջ։
- Տիեզերական օվկիանոսի կապիտանները, Պէյրութ, 1956, 632 էջ։
- Երկիր մոլորակի գաղտնիքները, Երևան, 1960, 556 էջ։
- Սպիտակ ստվերների աշխարհում, Երևան, 1963, 375 էջ։
- Անսովոր պատմություն, Երևան, 1965, 588 էջ։
- Գիշերային ծիածան, Երևան, 1981, 280 էջ։
- Տիեզերական օվկիանոսի կապիտանները, Երևան, 1986[3]։
- Победители тьмы: Научно-фантаст. роман / А. Шайбон; Авториз. пер. с арм. А. Тадеосян.
- Суворовцы։ (Пьеса в 4-х действиях с прологом) / А. Шайбон, Р. Капланян; Пер. с арм. Л. А. Карагезян; Ред. М.Ф. Овчинников.
- Победители тьмы։ Научно-фантаст. роман. - М., 2012 г. ("Ретро библиотека приключений и научной фантастики")
Թարգմանություններ խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բոնդի Ա., Գյուտարարներ (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 48 էջ։
- Գուրյան Օ., Մսուր, Երևան, Պետհրատ, 1932, 11 էջ։
- Էսֆիր Էմդեն, Հեքիաթ հաստ Շուցմանի և գիտնական բժշկի մասին (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1932, 14 էջ։
- Կորշունով Ի., Նոտկինա Լ., Եղիր պատրաստ պաշտպանության (պատմվածք), Երևան, 1932, 12 էջ։
- Բիլլ-Բելոցերկովսկի, Սահմանապահներ (պիես), Երևան, 1939, 39 էջ։
- Մայակովսկի Վ., Ինչն է լավը, ինչն է վատ, Երևան, Հայպետհրատ, 1944, 16 էջ։
- Մայակովսկի Վ., Ինչն է լավը, ինչն է վատ, Երևան, Հայպետհրատ, 1954, 16 էջ։
Գրականություն խմբագրել
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «AV Production - Աշոտ Շայբոն»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 11
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Շայբոն , Աշոտ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 11
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |