Աշ-Մաթ, Աշոտ Բեգլարի Մաթևոսյան (1904, դեկտեմբերի 10 (դեկտեմբերի 23), գյուղ Շուլավեր, Վրաստան - 1974, հունվարի 12, Լենինական), հայ դերասան, ռեժիսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Աշ-Մաթ
Ծնվել է1904 դեկտեմբերի 10
Ծննդավայրգյուղ Շուլավեր, Վրաստան
Մահացել էհունվարի 12, 1974(1974-01-12) (տարիքը 69)
Մահվան վայր{{{2}}} Լենինական
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Վարդուշ Թամրազյան
Պարգևներ և մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1940 թվականին ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիակական ստուդիան։ 1923 թվականից՝ Թիֆլիսի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան։ 1922 թվականին մասնակցել է ՀԽՍՀ Քաղլուսվարի շրջիկ, 1931 թվականին՝ Կիրովականի դրամատիկական (1931-1940 թվականներին՝ ղեկավար) թատրոնների կազմակերպմանը, 1940-1961 թվականներին ղեկավարել է Արտաշատի, Կամոյի, Դիլիջանի, Ալավերդու և այլ շրջանային թատրոններ, 1961 թվականից՝ Լենինականի դրամատիկական թատրոնի ռեժիսոր[1][2]։

Բեմադրություններ

խմբագրել
  • Սիմոն՝ Ե. Յանովսկու «Ցասում»
  • Գոդուն՝ Բ. Լավրենյովի «Բեկում»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Աշ-Մաթի մասին kino-teatr.ru կայքում

Գրականություն

խմբագրել
  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.