Կամիլ Գլիկ

գերմանացի ֆուտբոլիստ

Կամիլ Յացեկ Գլիկ (լեհ.՝ Kamil Jacek Glik, փետրվարի 3, 1988(1988-02-03)[1][2], Jastrzębie-Zdrój, Սիլեզիայի վոյեվոդություն[3]), լեհ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Ունի գերմանական անձնագիր, որի մեջ գրված է Կամիլ Գլյուկ (գերմ.՝ Kamil Glück)[4]: «Մոնակո» ակումբի խաղացող։ Լեհաստանի ազգային հավաքականում խաղում է 2010 թվականից։

Կամիլ Գլիկ
լեհ.՝ Kamil Glik
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կամիլ Յացեկ Գլիկ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան, Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Յաստշեմբե-Զեդրույ, Լեհաստան
Հասակ 190 սմ
Քաշ 80 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Պատանեկան կարիերա
Լեհաստան ՄՈՍիՐ (Յաստշեմբե-Զդրույ)
2000—2005 Լեհաստան ՎՍՊ (Վոդզիսլավ-Սլյոնսկին)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 Լեհաստան ՎՍՊ (Վոդզիսլավ-Սլյոնսկին) ? (?)
2005—2006 Լեհաստան Սլեզիա Լյուբոմիա ? (?)
2006—2007 Լեհաստան Օրադադա ? (?)
2007—2008 Իսպանիա Ռեալ Մադրիդ С 18 (0)
2008—2010 Լեհաստան Պյաստ 54 (2)
2010 Իտալիա Պալերմո 0 (0)
2011  Իտալիա Բարի 16 (0)
2011—2016 Իտալիա Տորինո 148 (12)
2016—ներկա Ֆրանսիա Մոնակո 72 (9)
Ազգային հավաքական
Լեհաստան Լեհաստան (Մ-17)
2008—2010 Լեհաստան Լեհաստան (Մ-21) 14 (3)
2010—ներկա Լեհաստան Լեհաստան 59 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 1, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24, 2018

Կարիերա

խմբագրել

Կամիլ Գլիկը պատանեկության տարիներին հանդես է եկել մի քանի լեհական ակումբներում։ 2005 թվականին տեղափոխվել է Իսպանիա, միանալով «Օրադադա» ակումբին։ Երկու տարուց ֆուտբոլիստը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որտեղ խաղաց երրորդ ակումբում, անցկացնելով 18 խաղ։ 2008 թվականի օգոստոսի 6-ին Գլիկը վերադարձավ Լեհաստան, «Պյաստ» ակումբի հետ կնքելով քառամյա պայմանագիր[5]։ Օգոստոսի 30-ին նա դեբյուտեց թիմի կազմում, մտնելով փոխարինման։ Հաջորդ խաղից Կամիլը դարձավ «Պյաստի» հիմնական կազմի խաղացող, որտեղ անցկացրեց 2 մրցաշրջան, ավելի լավ խաղալով երկրորդ տարում[6]։

2010 թվականի հուլիսի 7-ին Գլիկը տեղափոխվեց իտալական «Պալերմո», կնքելով հնգամյա պայմանագիր[7]։ Օգոստոսի 19-ին Կամիլը ակումբի կազմում, Եվրոպայի Լիգայի շրջանակներում, «Մարիբոր» ակումբի դեմ խաղում դեբյուտն անցկացրեց թիմում, որն ավարտվեց «ռոսաներոյի» հաղթանակով՝ 3-0[8]: Ակումբում խաղացողը անցկացրեց 4 խաղ։

2010 թվականի դեկտեմբերի 28-ին Գլիկը վարձակալության հանձնվեց «Բարի» ակումբում[9]։ 2011 թվականի հուլիսին ֆուտբոլիստի իրավունքների համատեղության հարցով «Պալերմոն» «Տորինոյի» հետ համաձայնության եկավ[10], այդ պատճառով հուլիսի 12-ից սկսեց խաղալ թուրինյան ակումբում։

2016 թվականի հուլիսի 4-ին «Մոնակոն» 11 միլիոն եվրոյի դիմաց, գումարած 4 միլիոն եվրո բոնուս[11][12], ֆուտբոլիստի հետ կնքեց քառամյա պայմանագիր[13]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Միջազգային կարիերան Կամիլը սկսել է Լեհաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Հետո խաղացել է երկրի երիտասարդական հավաքականում։ 2010 թվականի հունվարի 20-ին, Թայլանդի դեմ խաղում Կամիլը նորամուտը նշել է Լեհաստանի ազգային հավաքականում, նույն խաղում խփել է առաջին գոլը հավաքականում, իսկ իր թիմը 3-1 հաշվով հաղթել է։ Առաջին պաշտոնական խաղը որում խաղացել է Գլիկը, եղել է մարտի 3-ին՝ Բուլղարիայի դեմ։ Լեհաստանը 2-0 հաշվով հաղթել է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 90minut.pl (польск.) — 2003.
  4. Kamil Glück Burzliwe dzieje niemieckich przodków Polaków
  5. Nowy piłkarz Piasta Gliwice z… Realu Madryt
  6. ESCLUSIVA ITASPORTPRESS: al Palermo arriva il polacco Glik
  7. Preso Kamil Glik(չաշխատող հղում)
  8. Палермо Марибор
  9. ««Бари» взял в аренду польского защитника «Палермо»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  10. Darmian e Glik ceduti al Torino(չաշխատող հղում)
  11. http://www.toronews.net/calcio-mercato/calciomercato-torino-glik-vola-con-la-famiglia-a-monaco/
  12. http://torinofc.it/news/23/06/2016/grazie-glik-sono-stati-cinque-anni-bellissimi_11516
  13. «Kamil Glik pour 4 saisons» (French). AS Monaco FC. 2016 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Գլիկ» հոդվածին։