Կամենկա (Ներլ գետի վտակ)

գետ Ռուսաստանում

Կամենկա (ռուս.՝ Каменка), գետ Ռուսաստանի Վլադիմիրի մարզում, Ներլ գետի աջ վտակը (Վոլգայի ավազան)։ Երկարությունը 47 կմ է, ավազանի տարածքը` 312 կմ²։ Սնուցումը խառն է, ձյան` գերակշռությամբ։ Սառում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հալվում է ապրիլ ամսին։ Ձախ վտակը Տումկան է։ Գետը նավարկելի չէ, բայց մայիսից աշուն Սուզդալի սահմաններում` Փայտարվեստի թանգարանից մինչև Սպասո-Եվֆիմիևի վանք, երթևեկում է ոչ մեծ չափերի «Կոլիբրի» նավը[1]։

Կամենկա
Բնութագիր
Երկարություն47 կմ
Ավազանի մակերես312 կմ²
Գետաբերանի տեղակայումՆեռլ
Կոորդինատներ
Հոսող հոսքերԲակալեյկա և Ուրշմա
ԵրկրամասՎլադիմիրի մարզ
ՋրահավաքՎոլգայի ավազան
Կամենկան 1912 թվականին (նկարը` Սերգեյ Պրոկուդին-Գորսկի

Այն հոսում է Սուզդալով, որը մտնում է Ռուսաստանի Ոսկե շրջանի մեջ։ Ներլին միախառնվելու տեղում տեղակայված է Կիդեշկա գետը, որը հայտնի է եղել այն բանով, որ 1152 թվականին Յուրի Դոլգորուկին այստեղ կառուցել է Հյուսիս-արևելյան Ռուսաստանի ամենավաղ սպիտակ շինություններից մեկը` Բորիսի և Գլեբի եկեղեցին։

11-13 դարերում Կամենկա և Մժարա գետերի միջև գտնվում էր սլավոնական հեթանոսական գերեզմանաբլուրը, որն այժմ հայտնի է որպես Պանկի կամ Մժարի գերեզմանոց հնագիտական հուշարձան (359 գերեզմանաբլուր) և գտնվում է Սուզդալի հարավ-արևմտյան ծայրամասում[2]։

Կամենկա է լցվում 26 կմ երկարությամբ Ուրշմա (կամ Ուրտմա) գետը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Арефьева, Евгения. (2018 թ․ օգոստոսի 1). ««Колибри» живёт на Каменке». Vedom.Ru. Владимирские ведомости. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Курганный могильник «Мжарский» («Панки»)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել