Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 29, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Մելանժ սուրճ
Մելանժ սուրճ

Վիեննական սրճարան (գերմ.՝ Wiener Kaffeehaus), հանրային սննդի բնորոշ վայր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որը մինչ այժմ մեծ դերակատարում ունի ավստրիական մայրաքաղաքի մշակույթում և ավանդույթներում: Ավստրիական կայսրության ժամանակաշրջանի գրող Պետեր Ալտենբերգը վիեննական սրճարանները նկարագրել է որպես «ոչ տանը, բայց և ոչ դրսում»:

2011 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Վիեննայի սրճային ավանդույթները ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Վիեննայի բնակիչները սկսել են սուրճ ըմպել 1660-ական թվականներից, սակայն Վիեննայի առաջին սրճարանները բացվել են 1680-ական թվականներին: Կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Վիեննայի առաջին սրճարանները բացվել են... Ավելին