< Նախագիծ:Օրվա հոդված

Չարեք վանքը (նաև՝ Չարեքավանքը, Չարեքա անապատ) գտնվում է Փիփ գյուղից 10 կմ հեռավորության վրա՝ Շամխոր գետի ձախ ափին՝ Գետաբեկ վտակի և Շամխոր գետի միախառնման տեղից վերջինիս հունն ի վեր շուրջ 3,5 կմ հարավ-արևմուտք, նույնքան և նույն ուղղությամբ հեռու Չարեք բերդից, ծովի մակերևույթից 1070 մ բարձրության վրա։ Վանքն իր անունն ստացել է ոչ հեռու գտնվող համանուն բերդից։

Գլխավոր կառույցների (եկեղեցի, գավիթ, զանգակատուն, մատուռ, շրջապարիսպ, միաբանական և օժանդակ այլ կառույցներ) շինարարությունն իրականացվել է 17-րդ դարում։ Եղել է գրչօջախ և ուսումնական հաստատություն։ Բազմիցս ավերվել ու վերաշինվել է։ Ունեցել է ինչպես ծաղկման, այնպես էլ անկումային տարիներ։ Տիրապետել է ընդարձակ կալվածքների։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո իշխանությունները բռնագրավել և պետականացրել էին վանքի կալվածները, իսկ վանքում բնակություն էր հաստատել մի խաշնարած թուրք ընտանիք։

Հետևելով Առաքել Դավրիժեցու վկայությանը՝ ընդունված է վանքի հիմնադրումը վերագրել Տաթևի Մեծ Անապատում ուսանած և ծննդավայր վերադարձած Դավիթ եպիսկոպոսին շարունակել...