< Նախագիծ:Օրվա հոդված
Մագելան
Մագելան

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն, ծովային արշավանք, որի արդյունքում վերջնականորեն ապացուցվեց Երկրի գնդաձևության գաղափարը։ Այն սկսել է պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը 1519 թվականի սեպտեմբերի 20-ին, և ավարտվել է 3 տարի անց` 1521 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ամերիկայի հայտնագործման և Վասկո դա Գամայի ճամփորդության հետ դասվում է աշխարհագրական մեծ հայտնագործությունների շարքին։

Արշավանքին մասնակցում էր նավաստիների մեծաքանակ անձնակազմ (265-280 մարդ), ովքեր ծառայում էին հինգ նավերում` Սան Անտոնիո, Տրինիդադ, Կոնսեպսիոն, Վիկտորիա և Սանտ Յագո։ Ատլանտյան օվկիանոսը նավարկելուց և Ամերիկա աշխարհամասը շրջանցելուց հետո Մագելանի արշավախումբը հայտնվում է ջրային ընդարձակ տարածությունում, որտեղ նավարկում է 100 օր և ոչ մի փոթորկի չի հանդիպում։ Այդ իսկ պատճառով այն ստանում է «Խաղաղ օվկիանոս» անվանումը։

Ֆիլիպինների արշիպելագին ու «Համեմունքների» (Մոլուքյան) կղզիներն անցնելուց հետո Հնդկական օվկիանոս է հասնում միայն մեկ նավ` «Վիկտորիան»։ Ֆեռնան Մագելանը սպանվում է Ֆիլիպիններում ծագած կռիվների ժամանակ` տեղացիների հետ ընդհարվելիս։ Իսպանիա են հասնում... Ավելին