< Նախագիծ:Օրվա հոդված
Հայկական կողմից պայմանագիրը ստորագրած Ալեքսանդր Խատիսյանը
Հայկական կողմից պայմանագիրը ստորագրած Ալեքսանդր Խատիսյանը

Ալեքսանդրապոլի պայմանագիր (թուրքերեն՝ Gümrü Antlaşması), 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թ. հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ հայերեն և թուրքերեն։

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն... Ավելին