Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 18, 2017 թ.
Կանադան Առաջին համաշխարհային պատերազմում ներգրավվեց 1914 թվականի օգոստոսի 5-ին, երբ Կանադայի գեներալ-նահանգապետ արքայազն Արթուրը հաստատեց Գերմանիայի կայսրության և Կանադայի միջև պատերազմական իրավիճակի մասին լուրը: Կանադան՝ որպես Բրիտանական կայսրության մի մաս, մասնակցեց պատերազմին Անտանտի կողմից: 7 միլիոնանոց երկրից պատերազմի ժամանակ բանակում ծառայում էին 360 հազար կանադացիներ: Կանադական զորքերը կռվում էին գերմանական զորքերի դեմ և դրսևորեցին իրենց որպես ամենամարտունակ միացյալ դաշնակից զորքերն Արևմտյան ճակատում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը կանադական ստորաբաժանումներն անվանեց «հարվածային զորքեր»: Պատերազմից հետո Կանադան քվեարկելու ձայն ստացավ Փարիզի խաղաղության վեհաժողովին, ինչպես նաև վերջանականապես ստացավ անկախ պետության կարգավիճակ: Դրա հետ մեկտեղ պատերազմի ընթացքում սուր ներքաղաքական ճգնաժամ էր նկատվում... Ավելին⇒