Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 2, 2014 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Խաչատուր Աբովյան
Խաչատուր Աբովյան

Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբեր 15, 1809, Քանաքեռ — անհետացել է ապրիլի 2-ին, 1848) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։

Աբովյանը մինչև տասը տարեկան հասակն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ կաթողիկոսին։ 1819–22 թթ. հաճախել է էջմիածնի վանական դպրոցը։

Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն շարունակել...