Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 9, 2016 թ.
Մոսկվա (ռուս.՝ Москва), Ռուսաստանի մայրաքաղաքը։ Դաշնային նշանակության քաղաք է, Կենտրոնական դաշնային շրջանի և Մոսկվայի մարզի ադմինիստրատիվ կենտրոնն է, հերոս-քաղաք է։
Բնակչության թվաքանակով Ռուսաստանի և Եվրոպայի խոշորագույն քաղաքն է՝ 2013 թվականի տվյալներով՝ 11 միլիոն 979 հազար 529 մարդ։
Կարևորագույն տրանսպորտային հանգույց է, ինչպես նաև երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Քաղաքը սպասարկում են միջազգային Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո օդակայանները, 9 երկաթուղային կայարան, 3 գետային նավակայան (ելքեր կան դեպի Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրային տարածքներ)։ 1935 թվականից սկսած քաղաքում գործում է մետրոպոլիտեն։
Պատմականորեն եղել է Մոսկովյան Մեծ իշխանապետության, Ռուսական թագավորության, Ռուսաստանի կայսրության (1728-1730), Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Միության մայրաքաղաքը։
«Ֆորբս» ամսագրի 2011 թվականի տվյալներով Մոսկվան դոլլարային միլիարդատերների քանակով (79 հոգի) աշխարհում գրավում է... Ավելին⇒