Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 1, 2016 թ.
Երեխայի իրավունքների կոնվենցիա, ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում: Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթ է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները, բացի ԱՄՆ, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։
Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին քայլերից մեկը 1946 թվականին ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծումն էր: Երկու տարի անց՝ 1948 թվականին, Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդու իրավունքներին վերաբերող այս հռչակագրի և 1966 թվականի Միջազգային պակտերի դրույթներում խոսվում է, որ... Ավելին⇒