Առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1863)
Առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1863)

Պատերազմի արհավիրքները (իսպ.՝ Los Desastres de la Guerra), Ֆրանցիսկո Գոյայի 82 փորագրությունից կազմված շարքը, որոնք ստեղծել է 1810-1820 թվականների ընթացքում։ Արվեստի պատմության մեջ այս շարքը դիտարկվում է որպես բողոք հակաֆրանսիական մայիսի 5-ի ապստամբության և նրան հաջորդած պատերազմի դաժանություններին և վերականգնված Բուրբոնների ռեակցիոն քաղաքականությանը։

Նապոլեոնական Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմի ժամանակ Ֆրանցիսկո Գոյան պալատական առաջին նկարիչն էր, նկարում էր իսպանական և ֆրանսիական ազնվականների դիմանկարներ։ Պատերազմը մեծ ազդեցություն էր թողել նրա վրա, բայց նկարիչը զգացմունքներն իր մեջ էր պահում։

«Պատերազմի արհավիրքները» անվանումը, որով այժմ հայտնի է շարքը Գոյայի առաջարկածը չէ։ Ընկերոջը տված ալբոմի վրա Գոյայի ձեռքով գրված է «Իսպանիայի և Բոնապարտի միջև արյունալի պատերազմի ճակատագրական հետևանքները և այլ խոսուն կապրիչոսներ» (իսպ.՝ Fatales consequencias de la sangrienta guerra en España con Buonaparte, Y otros caprichos enfáticos)։ Եթե առաջ արվեստում արտացոլվում էր պատերազմի հերոսական կողմը, ռոմանտիզմը և զինվորական փառքը, ապա Գոյան ցույց տվեց պատերազմի աղետալի հետևանքներն առանձին վերցրած մարդու համար:

Շարունակել