«Շաբաթվա հոդված» նախագիծ

Վատիկան քաղաք, ինքնիշխան պետություն, որը տեղակայված է Հռոմ քաղաքում։ 44 հեկտար մակերեսով (110 ակր) և մոտ 1000 բնակչությամբ այն աշխարհի ամենափոքր պետությունն է և՛ տարածքով և՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ, պաշտոնապես այն ինքնիշխան չէ, բայց ինքնիշխանությունը գտնվում է պապականության ձեռքում։

Հոգևոր կամ եկեղեցական-մենիշխանական պետություն է (թեոկրատիայի տեսակ), որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Բարձրագույն պետական իշխանությունն իրականացնում է տարբեր ազգային պատկանելիություն ունեցող կաթոլիկ հոգևորականությունը։ 1377 թվականին Ավիգոնից պապերի վերադարձից հետո նրանց նստավայրը հիմնականում Վատիկանի Առաքելական պալատն է, որը գտնվում է ներկայիս Վատիկան քաղաքում, չնայած որ երբեմն նստավայրը տեղափոխվել է Հռոմի Քուիրինալյան պալատ կամ այլ տեղ։

Վատիկանը տարբերվում է պապական աթոռից, որը գալիս է վաղ քրիստոնեական ժամանակներից և հիմնական եպիսկոպոսական աթոռն է 1,2 միլիարդ լատինական և արևելյան կաթոլիկ հավատակիցներով ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից անկախ քաղաք-պետությունը ստեղծվեց 1929 թվականին Պապական աթոռի և Իտալիայի միջև Լաթերանի պայմանագրով, որով այն ներկայացվում էր որպես նոր ստեղծված...Ավելին