Ալեքսանդր Մակեդոնացու պատկերը Իսոսի ճակատամարտում։ Պոմպեյի խճանկարից
Ալեքսանդր Մակեդոնացու պատկերը Իսոսի ճակատամարտում։ Պոմպեյի խճանկարից

Ալեքանդր III Մակեդոնացի (մ.թ.ա. 20 հուլիսի 356 թ. - 10 հունիսի 323 թ.), արևմտյան պատմագրության մեջ հայտնի է որպես Ալեքսանդր Մեծ (անվան ստուգաբանական նշանակություն` հին հունարեն՝ ἀλέξω (alexo) բառը նշանակում է «պաշտպանել, օգնել», հին հունարեն՝ ἀνήρ (andr) ՝ «մարդ») (դասական հայերեն աղբյուրներում՝ Աղեքսանդր Մակեդոնացի), Մակեդոնիայի արքա (մ.թ.ա. 336թ-ից), զորավար, Արգեադների դինաստիայի ներկայացուցիչ։

Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկան հասակում։ Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը, որը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Ալեքսանդրը ճանաչված է որպես մարդկության պատմության մեջ ամենամեծ զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում` չնայած որ միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։ Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր` Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։

Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը Պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։ Ալեքսանդրի տարած հաղթանակների արդյունքում Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանին և հռչակել իրեն Ասիայի տիրակալ ...

Շարունակել