«Շաբաթվա հոդված» նախագիծ

«Գեներալ Մորոզ» (հաճախ նաև՝ «Գեներալ Սառնամանիք», «Ռուսական ձմեռ» կամ «Գեներալ Ձմեռ»), Ռուսաստանի կլիմայի առանձնահատկություն, որը նպաստել է դեպի Ռուսաստան ու Խորհրդային Միություն մի շարք ներխուժումների ձախողմանը։ Ցեխը ևս հանդիսացել է նպաստող գործոն, որը խաթարել է ներխուժած զորքերի մանևրումները Ռուսաստանում և այլուր․ այդ գործոնը հաճախ անվանվում է «Գեներալ Ցեխ»։ Ռուսները այս ցեխոտ պայմաններն անվանել են ռասպուտիցա, որը Ռուսաստանում ուղեկցվում է աշնանային անձրևներով և գարնանային հալոցքներով, ինչի արդյունքում դժվարացնում են ոչ բարվոք ճանապարհներով շարժվելը:

Ալլեն Ֆ․ Չյուի կողմից իրականացված Ռուսաստանում ձմեռային ռազմական գործողությունների վերաբերյալ ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Գեներալ Մորոզը» եղել է էական, բայց ոչ որոշիչ գործոն թե Նապոլեոնի, թե Հիտլերի՝ Ռուսաստան և ԽՍՀՄ ներխուժումների ժամանակ ռազմական անհաջողությունների համար։ Նա նշել է, որ...Ավելին