Գաբրիել Գարսիա Մարկես, 2002 թ. լուսանկար
Գաբրիել Գարսիա Մարկես, 2002 թ. լուսանկար

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես (իսպ.՝ Gabriel José de la Concordia García Márquez) (ծնվ. 1927 թ. մարտի 6-ին Արակատակա, Մագդալենա, Կոլումբիա), կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող։ Գրականության բնագավառում 1982 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր։ «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ։ Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույս է տեսել 1961 թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966 թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985 թ.) վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967 թ.)։

Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում՝ Էլիխիո Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում։ Մարկեսին դաստիարակել են մայրական կողմից տատն ու պապը։ Հենց նրանք էլ ծանոթացնում են ապագա գրողին ժողովրդական ավանդույթներին և լեզվական առանձնահատկություններին, որոնք էլ դառնում են իր արվեստի հիմնական տարրերը։

1946 թ.-ին ծնողների դրդմամբ ընդունվում է Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանական բաժին։ Հենց այստեղ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մերսեդես Բարչա Պարդոյի հետ։ 1950 թ.-ին ժամանակից շուտ ընդհատելով ուսումը՝ որոշում է զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ։ Նրա ստեղծագործական մտածողության վրա մեծապես ազդել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Վիլյամ Ֆոլքները, Ջեյմս Ջոնսը և Վիրջինիա Վուլֆը, Ֆրանց Կաֆկան ...

Շարունակել