Սառա Բեռնարը Համլետի դերում, 1899 թ.
Սառա Բեռնարը Համլետի դերում, 1899 թ.

Թատրոնը (հուն․՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։

Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։ Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են Թատրոնի ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, հսկիչները, բեմանկարիչները և այլն։

Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։

Շարունակել