Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 46, 2020 թ.
- ԱՄՆ-ի թենիսի բազմակի չեմպիոնը եղել է նաև գոլֆի ԱՄՆ-ի փոխչեմպիոն։
- Ուկրաինական գյուղում կա սոցիալիստական ռեալիզմի թանգարան։
- Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք գաճաճ ուռենիներն են, որոնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում։
- Ամբողջովին մաքուր ոսկին շատ փափուկ է, նրան կարելի է նույնիսկ տրորել ձեռքերով։
- Դելֆինները քնելուց փակում են միայն մեկ աչքը։
- Նապոլեոնը տառապում էր այլուռոֆոբիայով՝ խուճապի աստիճան վախենում էր կատուներից։