Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 13, 2023 թ.
- ... աշխարհի ութ քաղաքներում գործում է արագ սննդի կետի համար մասնագետներ պատրաստող համալսարան, որի ուսումնական ծրագրերի հիման վրա կարելի է ստանալ գիտական աստիճան։
- ... ծագումով գեղջկուհի այս կինը, հարազատներին ժառանգությունից զրկելու նպատակով, իրեն անմահացրել է լավագույն մարմարե հուշարձանով (նկարում)։
- ... սկզբնապես որպես կոնցեպտուալ արվեստի նմուշ մտահղացած ներքնազգեստը հնարավոր է ուտել։
- ․․․ Շոտլանդիայում գտնվող երաժշտական Ֆինգալի քարանձավը (նկարում) կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին ոգեշնչել է ստեղծելու նույնանուն նախերգանքը։
- ․․․ «բոլոր ժամանակների ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանքը» ստեղծողի իրավասության վերաբերյալ կասկածները թաղված են ջրվեժի տակ։
- ․․․ Հռոմի պապերի մեջ կա երբեք գոյություն չունեցածը։
- ․․․ այն վիրավորանքներից, որոնցով քննադատները «պարգևատրել են» մեծ կոմպոզիտորին, նրա երկրպագուն կազմել է բառարան։