Կախվածների անտառ (ռումիներեն՝ Pădurea spânzuraților), ռումին գրող Լիվիու Ռեբրյանուի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Գլխավոր հերոսը՝ տրանսիլվանցի փաստաբանի որդի, ազգությամբ ռումին Ապոստոլ Բոլոգան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվում է ավստրոհունգարական կայսրության բանակ՝ որպես սպա, և հարկադրված է այդ բանակի կազմում կռվել Ռումինիայի թագավորության զորքի դեմ։ Սերն ու մահերը, որոնց ականատեսն է լինում նա, պատճառ են դառնում նրա հոգևոր վերափոխման[1]։ Ապոստոլը դասալքում է, փախչում ավստրոհունգարական բանակից, սակայն բռնվում է և դատապարտվում մահապատժի՝ կախաղան հանվելու։

Կախվածների անտառ
ռումիներեն՝ Pădurea spânzuraților
Primeşte, Doamne, sufletul robului tău Apostol….jpg
ՀեղինակLiviu Rebreanu?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական վեպ, պատմական գեղարվեստական գրականություն և military fiction?
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուռումիներեն
Էջեր328
ԵրկիրFlag of Romania.svg Ռումինիա
ՀրատարակիչEditura Cartea Românească?
Հրատարակման տարեթիվ1922

Վեպում հեղինակն արծարծել է քսաներորդ դարասկզբին բնորոշ քաղաքակրթական, պատմական դրամատիկ հիմնախնդիրներ։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ այս ստեղծագործությունը գրելիս Ռեբրյանուի համար ազդակ է հանդիսացել իր հարազատ եղբոր՝ ավստրհունգարական բանակի սպա Էմիլ Ռեբրյանուի ճակատագիրը. 1917 թվականին վերջինիս կախաղան են հանել՝ մեղադրելով դասալքության և լրտեսության մեջ[2]։

«Կախվածների անտառ» վեպի հիման վրա ռումին կինոռեժիսոր Լիվիու Չուլեյը նկարահանել է նույն խորագիրը կրող գեղարվեստական կինոնկար[3], որը Կաննի կինոփառատոնում նվաճել է լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակը[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. |tytuł = Las wisielców |data dostępu = 2018-05-14 |opublikowany = Lubimyczytać.pl |url = http://lubimyczytac.pl/ksiazka/85351/las-wisielcow |język = pl}}
  2. Bianca Sara, «Cum şi-a transformat Liviu Rebreanu execuţia fratelui său de pe front într-un roman tradus în opt limbi», Adevărul, 1 November 2013
  3. «Padurea spânzuratilor (1965)»։ IMDb։ Վերցված է դեկտեմբերի 21, 2013 
  4. |autor = |tytuł = Recenzja "Las wisielców" Liviu Rebreanu |data = |data dostępu = 2018-05-14 |opublikowany = zBLOGowani.pl |url = http://zblogowani.pl/wpis/32290865/recenzja-las-wisielcow-liviu-rebreanu}}(չաշխատող հղում)