«Կախարդական դիմանկար» (չին.՝ 魔画, mó huà, «մո հուա»), 1997 թվականի ռուս-չինական ֆիլմ-հեքիաթ։

Կախարդական դիմանկարը
ռուս.՝ Волшебный портрет
Երկիր Ռուսաստան
Ժանրֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳենադի Վասիլև
Սցենարի հեղինակԳենադի Վասիլև
Տևողություն77 րոպե

Սյուժե խմբագրել

Այս զարմանալի հեքիաթը նկարահանվել է ռուսական և չինական ավանդությունների հիման վրա։ Մի օր Իվանին Սուրբ Ծննդյան տոների ժամանակ կանխատեսում են հանդիպում օտար գեղեցկուհու հետ։ Անտառային կախարդը երիտասարդի բարության համար նրան նվիրում է Սյաո Ցին անունով չինացի աղջկա կախարդական դիմանկարը։ Նրա գեղեցկությունը հիացնում է Իվանին, և նա սիրահարվում է առանց հիշողության։ Անսպասելիորեն դիմանկարը կենդանանում է, աղջիկը երիտասարդին զարմանալի պատմություն է պատմում։ Ստացվում է, որ կայսրը և չար կախարդ Ան Յուան Պան վերցրել նրան ծնողների կամքին հակառակ, որպեսզի դարձնի իր կինը։ Աղջկա եղբայրը նկարել է դիմանկարը, որի մեջ էլ տեղափոխվել է Սյաո Ցինի հոգին, իսկ չարագործին բաժին է հասել միայն հազիվ կենդանի մարմինը՝ անզգա տիկնիկ։ Այժմ կայսրը փնտրում է այդ դիմանկարը, որպեսզի վերականգնի աղջկա հոգին…

Դերերում խմբագրել

  • Սերգեյ Շնիրյով – Իվան
  • Դմիտրի Սոլովյով – փոքիկ Իվան
  • Գաո Լի – Սյաո Ցին (հնչյունավորել է Տատյանա Վեսյոլկինան, վոկալը՝ Վան Ցյանի)
  • Չան Ցզյանյուան – Ան Յուան Պա (հնչյունավորել է Վլադիմիր Անտոնիկը)
  • Չեն Լու – Վան Լուն, Սյաո Ցինի եղբայրը (հնչյունավորել է Սերգեյ Բեզռուկովը)
  • Յան Շուեյ – փոքրիկ Վան Լուն
  • Չժոու Գունցզի – իմաստուն Լաո Չուն (հնչյունավորել է Վսևոլոդ Աբդուլովը)
  • Վալենտինա Տելիչկինա – Իվանի մայրը
  • Վան Կե – Սյաո Ցինի հայրը
  • Սե Կեցզյուան – Սյաո Ցինի մայրը
  • Վլադիմիր Անտոնիկ – իշխան
  • Անդրեյ Մարտինով – Տիտ
  • Աննա Մարկովա – Մոտյա
  • Արիադնա Շենգելայա – կախարդուհի
  • Իրինա Բեզռուկովա (լուսագրերում՝ Լիվանովա) – Դահանակե փերի
  • Նատալյա Գոնչարովա – պանդոկապանուհի
  • Վլադիմիր ԵպիսկոպոսյանԾուռ Ջեք
  • Եվգենի Գերչակովէպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Գենադի Վասիլև, Սերգեյ Կոզլով, Շի Յուլիան Չժան
  • Ռեժիսոր՝ Գենադի Վասիլև
  • Օպերատոր՝ Բորիս Բոնդարենկո
  • Նկարիչ՝ Միխայիլ Կարտաշով
  • Կոմպոզիտոր՝ Դմիտրի Ռիբնիկով
  • Լուսանկարիչ՝ Յուրի Բելով

Էկրանավորման առանձնահատկություններ խմբագրել

Ռուսական գյուղի բնական պայմաններում կատարվող նկարահանումները կատարվել են Սուզդալում, իսկ կարելի է տեսնել Սուզդալի Փայտե ճարտարապետության թանգարանի և Պոկրովսկի վանքը, որտեղ նկարահանվել է իշխանի պալատը[1]։ Վայրի կենդանիների հետ կապված տեսարանները նկարահանվել են Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Լեոնովո կայարանում։

Չինաստանում հիմնական նկարահանումներն անցկացվել են Դոնգուան քաղաքում։ Մասնավորապես Ան Յուան Պայի պալատի դերը «կատարել» է հարուստ մանդարինի պալատը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Белов Ю. «Волшебный портрет» / Ю. Белов // В главной роли Суздаль / Ю. Белов. – М., 2006. – С. 188-192