Գենադի Վասիլև

խորհրդային, ապա ռուս կինոռեժիսոր և սցնարիստ

Գենադի Վասիլև (ռուս.՝ Васильев, Геннадий Леонидович, օգոստոսի 31, 1940(1940-08-31)[1], Միխայլովսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 21, 1999(1999-10-21), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։

Գենադի Վասիլև
Ծնվել էօգոստոսի 31, 1940(1940-08-31)[1]
ԾննդավայրՄիխայլովսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 1999(1999-10-21) (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Գենադի Վասիլևը ծնվել է 1940 թվականի օգոստոսի 31-ին, Ուսուրիյսկ մարզի Միխայլովկա գյուղում։ 1968 թվականին ավարտել է Բեմական արվեստների պետական ռուսական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, դրանից հետո եղել է Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի ռեժիսոր Դոնի Ռոստովում։ 1964 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[2]։

1973 թվականի ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները` Ի. Ֆրէզի ռեժիսորական արվեստանոցում, որից հետո Գենադի Վասիլևը դարձել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսոր։ Մանկական կինոյում ռեժիսորի առաջին հաջողությունը եղել է «Ֆինիստ` Պայծառ Բազե» հեքիաթային ֆիլմը, որը ցուցադրվել է 1975 թվականին և մրցանակի է արժանացել Խիխոնի միջազգային կինոփառատոնում։ Բիլնաների և հեքիաթների հերոսները բազմիցս հայտնվել են նրա ֆիլմերում` «Վասիլի Բուսալև» (1982 թվական), «Սև արքայազն Աջուբան» (1988 թվական), բայց, երիտասարդ հեռուստադիողի համար նույնչափ սիրելի և հայտնի են եղել նաև «Կապիտան Վրունգելի նոր արկածները» կատակերգական-արկածային ֆիլմի և «Երալաշ» հումորային կինոամսագրի սյուժեների կերպարները։

1985 թվականին Վասիլևը առաջին անգամ ուշադրություն է դարձրել պատմական ֆիլմի ժանրին` էկրանավորելով Վալենտին Իվանովի «Նախասկզբանական Ռուսիա» վեպը, իսկ 1991 թվականին նաև թողարկվել է ռուսական պատմության թեմատիկայով ևս մեկ ֆիլմ` «Իվան Ահեղ ցարը»։ 1997 թվականին չինացի կինեմատոգրաֆիստների հետ միասին Գեննադի Վասիլևը նկարահանել է «Կախարդական դիմանկարը» ֆիլմ-հեքիաթը։

Ամուսնացել է Գորկու անվան կինոստուդիայի կինոգետ Տատյանա Տուրչանի հետ, որն առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր` դերասանուհի Քսենիա Տուրչանը։ Ավելի ուշ ծնվել է նրանց որդին` Եգոր Վասիլևը, որը եղել է «Օստանկինոյի» նորությունների ծրագրի ռեժիսորը։

Ռեժիսորը մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 21-ին, Մոսկվայում, ուղեղի արյունազեղումից։

Ֆիլմոգրություն խմբագրել

Ռեժիսորական աշխատանքներ

  • 1975 թվական` Ֆինիստ` պայծառ բազեն
  • 1976 թվական` Քանի դեռ խփում է ժամացույցը
  • 1978 թվական` Կապիտան Վրունգելի արկածները
  • 1980 թվական` Թռիչք տիեզերագնացի հետ
  • 1982 թվական` Վասիլի Բուսլաև
  • 1986 թվական` Նախասկզբնական Ռուսիան
  • 1989 թվական` Սև արքայազն Աջուբան
  • 1991 թվական` Իվան Ահեղ ցարը
  • 1997 թվական` Կախարդական դիմանկարը

Սցենարի հեղինակ

  • 1976` Քանի դեռ խփում է ժամացույցը
  • 1991` Իվան Ահեղ ցարը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. ВАСИЛЬЕВ Геннадий Леонидович Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.