Կախականջը և նրա ընկերները

Կախականջը և նրա ընկերները (ռուս.՝ Ушастик и его друзья), խորհրդային տիկնիկային մուլտսերիալ, որը ստեղծվել է 1979-1982 թվականներին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Օլգա Ռոզովսկայայի կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է մանկագիր Գրիգորի Օստերի հեքիաթի մոտիվներով[1]։

Կախականջը և նրա ընկերները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորQ109488986?
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Կլարա Ռումյանովա և Միխայիլ Կոզակով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Թվական1979, 1981 և 1982

Սյուժե խմբագրել

Մուլտսերիալի շարքը բաղկացած է 5 դրվագներից, որոնցում գլխավոր հերոսը Կախականջ անունով փափկամազ նապաստակն է, որի անունից էլ պատմվում է պատմությունը։ Մուլտֆիլմի մեծ մասը սկսվում է նրա հայտնի արտահայտությամբ. «Սա ես եմ, Կախականջը։ Սա ես եմ, ես դուրս եմ գալիս զբոսնելու»։

«Կախականջ»

Առաջին սերիայում դիտորդը ծանոթանում է գլխավոր հերոսի` Կախականջի հետ, և նրա անտառային ընկերների` Արջուկի, Գայլուկի և Աղվեսիկի հետ։ Սերիան պատմում է այն մասին, թե ինչպես են ընկերները խաղում աչքակապուկ։

«Երբ Արջուկը արթնանում է»

Կախականջը, Աղվեսիկը և Գայլուկը որոշում են Արջուկին արթնացնել ձմեռային քնափությունից հետո։ Բայց դա անելը այդքան հեշտ չէր, քանի որ Արջուկը ուներ խիստ մայրիկ, որը պահանջում էր, որպեսզի նա քնի։

«Կախականջը և նրա ընկերները»

Սերիան ունի երկու պատմություն` մեկը այն մասին, թե ինչպես է Կախականջը ուզում մեծանալ, իսկ մյուսը այն մասին, թե ինչպես է Սագիկը կոտրում ձուն, և ոչ մի կերպ չի կարողանում այն գտնել։ Կախականջը որոշում է այս հարցում նրան օգնել, սակայն Սագիկը նրան այնքան անհասկանալի է բացատրում, որ շուտով Սագիկը ինքն է գտնում իր «տունը»։

«Խորհրդավոր կորուստը»

Այս սերիայում Կախականջը և Սագիկը որոշում են օգնել Ագռավին, որը կորցրել էր իր բույնը։ Որոշ որոնումներից հետո գազանները գտնում են մի բույն, որը բերում են Արջուկի համար։ Պարզվում է, որ նա պատահաբար գցում է այն ծառից ուղիղ գլխին։ Արջուկը ներողություն է խնդրում Ագռավից և ասում է, որ նա այդ հին բույնի փոխարեն պատրաստելու է նոր բույն։

«Թե ինչպես Սագիկը Աղվեսիկին որսաց»

Սերիան պատմում է այն մասին, թե ինչպես է փոքրիկ Սագիկը որոշում որսալ շիկակարմիր աղվեսին։

Նկարահանող խումբ[2] խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել
  • Ռեժիսոր` Օլգա Ռոզովսկայա
  • Սցենարի հեղինակ` Գրիգորի Օստեր
  • Օպերատորներ` Ալեքսանդր Ժուկովսկի, Լեոնարդ Կոլվինկովսկի
  • Բեմադրող նկարիչ` Ռոզալիյա Զելմա
  • Կոմպոզիտորներ` Մոիսեյ Վայնբերգ, Իլյա Կատաև
  • Տիկնիկներն և դեկորացիան պատրաստել են` Լյուդմիլա Նասոնովա, Գալինա Կրուգլովա, Լյուբով Դորոնինա, Անատոլի Կուզնեցով, Նինա Պանտելեևա, Ա. Կրուտիպորոխ, Գեննադի Բոգաչյով, Վլադիմիր Շաֆրանյուկ, Յուրի Օդինցով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Օլգա Անաշկինա, Կիրիլլ Մալյանտովիչ, Ա. Դեգտյարյով
  • Խմբագիր` Վ. Մեդվեդովսկայա
  • Քանդակագործ` Նադեժդա Լյարսկայա
  • Մոնտաժող` Մ. Մորգունովա
  • Տնօրեններ` Օլեգ Կուզնեցով, Ե. Բոբրովսկայա, Իգոր Գելաշվիլի
Դերասաններ խմբագրել
  • Մարիա Վինոգրադովա` Կախականջ, Արջուկ, Աղվեսիկ, Գայլուկ, Սագիկ և ուրիշ գործող անձիք («Կախականջը», «Կախականջը և նրա ընկերները», «Խորհրդավոր կորուստը», «Թե ինչպես Սագիկը Աղվեսիկին որսաց» սերիաներում)
  • Կլարա Ռումյանովա` բոլոր գործող անձինք («Երբ արջուկը արթնանում է» սերիայում)
  • Միխայիլ Կոզակով` Ագռավ («Խորհրդավոր կորուստ» սերիայում)

Վիդեոթողարկում խմբագրել

Մուլտսերիալի շարքի բոլոր դրվագները DVD ձևաչափով թողարկվել են «Մաստեր Տրյապ» ընկերության կողմից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել