Կալուգայի մարզային պատանի հանդիսատեսի թատրոն

Կալուգայի մարզային պատանի հանդիսատեսի թատրոն (ռուս.՝ Калу́жский областно́й теа́тр ю́ного зри́теля), թատրոն Կալուգա քաղաքում, երեխաների և պատանիների համար նախատեսված խաղացանկով։

Կալուգայի մարզային պատանի հանդիսատեսի թատրոն
Տեսակթատրոն և երիտասարդական թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿալուգա
Հիմնադրման ամսաթիվ1964
Կայքkalugatuz.ru
 Kaluga Regional Theater for Young Spectators Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կալուգային պատանի հանդիեսատեսի թատրոնի պատմությունն սկսվում է 1964 թվականից, երբ Կալուգայի մարզային դրամատիկական թատրոնի դերասանների և մի խումբ էնտուզիաստների կողմից Կալուգայում ստեղծվել է թատերախումբ ՌԽՍՀ վաստակավոր արտիստներ Լ. Վ. Վոլսկայայի և Վ. Մ. Ցվետկովի գլխավորությամբ, ովքեր էլ դարձել են թատրոնի առաջին բեմադրող ռեժիսորները[1][2]։ Թատրոնի առաջին թատերաշրջանը բացվել է Վալենտիա Լյուդմիլովայի «Մինչև 16 տարեկան երեխաներին...» և Լ. Դոլինինայի «Նրանք և մենք» ներկայացումներով։

1965 թվականին թատրոնի տնօրեն է նշանակվել Գ. Ա. Բուրիկը։ Ռեժիսոր Ա. Ա. Երմակի բեմադրություններից են «Ինչպես է կոփվում պողպատը» (Նիկոլայ Օստրովսկի), «Պղպջակներ» (Ալեքսանդր Խմելնիկ), «Դաշտում քամի փնտրիր» (Վլադիմիր Ալեքսանդրովիչ Լիֆշից), «Կախարդական կղզի» (Ա. Կաշուտին և Ե. Վալինա) «Հրավառություն» (Գ. Մամլին) ներկայացումները[3]։ 1967 թվականին Կալուգայի մարզային ղեկավարության կողմից թատրոնին տրամադրում է սեփական շենք, նախկին «Ուդարնիկ» կինոթատրոնի շենքը Թատերական 36 հասցեում, քաղաքի պատմական մասում[4]։ 1960-1980-ական թվականներին թատրոնում աշխատել են տաղանդավոր ռեժիսորներ ՌԽՀՍ վաստակավոր արտիստ Օ. Ե. Զարյանկինը, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչներ Ն.Ս. Ուլյանովը, Վ. Ի. Յակունինը, հայտնի կալուգացի ռեժիսորներ Ի. Նիկոլաևը, Ե. Դենիսովը, Ն. Տրոիցկին։ Տեղի են ունեցել «Քաղաքն արշալույսին» (Ալեքսեյ Արբուզով), «Ամուսնություն» (Նիկոլայ Գոգոլ), «Խոակին Մուրյետեի աստղն ու մահը» (Պաբլո Ներուդա) պիեսների բեմադրությունների առաջնախաղերը։ 1970 թվականին թատրոնին կից բացվում է մանկական թատերական ստուդիա, որն աշխատում է մինչև հիմա։ Այդ ստուդիայում է իր դերասանական կարիերան սկսել հայտնի կալուգացի դրամատուրգ և արվեստաբան Գ. Կ. Սկոկովը[5]։ 1992 թվականին թատրոնի ստեղծագործական գործընթացը ղեկավարում է թատրոնի գլխավոր ռեժիսոր, Կալուգայի մարզի մշակույթի վաստակավոր գործիչ Միխայիլ Վիզգով Ալեքսեևիչը, ում ակտիվ մասնակցությամբ 1997 թվականին Կալուգայի մարզային պատանի հանդիսատեսի թատրոնն ստացել է «պրոֆեսիոնալի» կարգավիճակ[6]։ 1996 թվականից սկսած Կալուգայի մարզային պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեը Ռուսաստանի Դաշնության արվետսի վաստակավոր գործիչ Վալերիա Նիկոլաևնա Վիզգովան է։ 2014 թվականին թատնոը նշել է իր կազմավորման 50-ամյակը[7]։ Թատերախմբի ամբողջական կազմը հասանելի է թատրոնի պաշտոնական կայքում[6][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Шульпин А. П. «Свой театр. Очерки театрального движения рубежа XX-XXI веков». — ВГИИ, 2010. — 287 с. — ISBN 978-5-98287-023-0
  • Визгов М. А. Истории, рассказанные ТЮЗом. — Калуга: Издательство «СерНа», 2013. — 237 с. — 3000 экз. — ISBN 978-5-905849-09-1
  • Морозова Г. Б. Калуга. Прогулки по старой Калуге. — Калуга: Золотая аллея, 1993. — 260 с. — 1500 экз. — ISBN 5-7111-0098-X
  • Пухов В. А. История города Калуги. — Калуга: Золотая аллея, 1998. — 159 с. — (Калужская хроника). — 2000 экз. — ISBN 5-7111-0284-2
  • Писатели Калужской области / Ред. Н. В. Солнцева, В. В. Трефилов. — Калуга: Золотая аллея, 2004. — 160 с. — ISBN 5-7111-0364-4

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Калужский областной театр юного зрителя» (ռուսերեն). Оф. сайт. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  • «Kaluga Regional Theater for Young Spectators in Kaluga» (ռուսերեն). Expedia.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  • «Калужский областной театр юного зрителя». Портал культурного наследия и традиций России «Культура.РФ». 2016. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին. {{cite web}}: Unknown parameter |издание= ignored (օգնություն)
  • «Перечень государственных учреждений культуры Калужской Области» (ռուսերեն). Министерство Культуры и Туризма Калужской Области. 2016. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալուգայի մարզային պատանի հանդիսատեսի թատրոն» հոդվածին։