Կալյան Դոմբիվլի (անգլ.՝ Kalyan-Dombivli), քաղաք Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում։ Գտնվում է Մումբայից 60 կմ դեպի արևելք։ Այն Մումբայի մետրոպոլիայի մի մասն է[2]։ Կազմավորվել է 1982 թվականին՝ միավորելով Կալյան և Դոմբիվիլի քաղաքները։ Տարածքի մակերեսը կազմում է 137,15 քառակուսի կմ։

անգլ.՝ Kalyan-Dombivli
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես137,15 կմ²
ԲԾՄ13 մետր
Բնակչություն1 246 381 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ251
Ավտոմոբիլային կոդMH-05
Պաշտոնական կայքkdmc.gov.in
Կալյան Դոմբիվլի (Հնդկաստան)##
Կալյան Դոմբիվլի (Հնդկաստան)

Ֆիզիկական և աշխարհագրական բնութագրեր խմբագրել

Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից միջինը 7 մետր է։ Այն գտնվում է Մումբայից 53 կմ հեռավորության վրա[3]։

Կլիման արևադարձային է։ Միջին ջերմաստիճանը 27,1 °C է։ Տարեկան տեղումների քանակը 2818 մմ է։ Մայիսի միջին ջերմաստիճանը (ամենաշոգ ամիսը) 30,5 °C է, իսկ հունվարինը (ամենացուրտ ամիսը)՝ 23,4 °C[4]։

Բնակչություն խմբագրել

Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալներով Կալյան Դոմբիվլիի բնակչությունը կազմել է 1 246 381 մարդ՝ որոնցից 650 075 տղամարդ և 596 306 կին։ Սեռերի հարաբերակցությունը կազմել է 917 կին, 1000 տղամարդ։ Գրագիտության մակարդակը՝ 93,06% է, նրանցից գրագիտության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմել է 96,11%, կանանց շրջանում՝ 89,73%։ 6 տարեկանից ցածր երեխաների թիվը 117167 է կամ քաղաքի բնակչության 9,4%-ը[5]։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքը մասնագիտացած է քիմիական արտադրանքի, սինթետիկ մանրաթելի և էլեկտրական սարքավորումների արտադրության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղոմներ խմբագրել

  • «Քաղաքային կրթության պաշտոնական կայք Նարգիլե Դոմբիվլի» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.