Կալիքորե (հուն․՝ Καλλιχόρη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 11 ժամանակավոր անվանումը[1][3]։


Կալիքորե
(Յուպիտեր XLIV)
Kallichore
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,7[2]
Հեռավորությունը Յուպիտեր24 043 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,264[2]
Սիդերիկ պարբերություն764,7 օր[2]
Թեքվածություն165,5° (խավարածրի հարթության նկատմամբ)
164° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Կալիքորեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 043 000 միլիոն կմ հեռավորության վրա, 764,7 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,5° խավարածրի հարթության նկատմամբ (164° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,264 է[1][2]։

Կալիքորեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության նիմփա Կալիքորեի անունով[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել