Կալինինի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինինի փողոց (այլ կիրառումներ)

Կալինինի փողոց (ռուս.՝ Улица Калинина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ Սկիզբ է առնում Սվերդլովի փողոցից և ավարտվում Կունդրյուչյա գետի մոտ։ Երկարությունը 640 մետր է։

Կալինինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն640 մետր
Անվանվել էՄիխայիլ Կալինին
Փոստային ինդեքս346358

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Կալինինի փողոցը սկսվում է Սվերդլովի փողոցից, հատում է Շիրոկայա փողոցը և ավարտվում Կունդրյուչյա գետի մոտ։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 640 մետր է։ Փողոցում կա համարակալված 61 շինություն։

Կալինինի փողոցի փոստային դասիչն է՝ 346358։

Փողոցն անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ 1920 թվականի գարնանը Միխայիլ Կալինինն այցելել է Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին և կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[1][2]։

Կրասնի Սուլինում պահպանվել է բանվորական ակումբի (նախկինում՝ Ժողովրդական տուն) այն շենքը, որտեղ 1920 թվականի մարտին Միխայիլ Իվանովիչ Կալինինը ելույթ է ունեցել գործարանի բանվորների և կարմիրբանակայինների առջև[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник М. И. Калинину».
  2. «Памятник Михаилу Ивановичу Калинину».
  3. «М. И. Калинин на Дону».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել