Սվերդլովի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվերդլովի փողոց (այլ կիրառումներ)

Սվերդլովի փողոց (ռուս.՝ Улица Свердлова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Յակով Միխայլովիչ Սվերդլովի (1885-1919) պատվին։ Սկիզբ է առնում Շչեբզավոդ փողոցի շարունակություն հանդիսացող ճանապարհից և ավարտվում Շիրոկայա և Բերեժնոյի փողոցների հանգույցում։ Երկարությունը 560 մետր է։

Սվերդլովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն560 մետր
Անվանվել էՅակով Սվերդլով
Փոստային ինդեքս346358

Նկարագրություն

խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Սվերդլովի փողոցը սկսվում է Շչեբզավոդ փողոցի շարունակություն հանդիսացող ճանապարհից, հատում է Պոկրովսկու նրբանցքը, Կալինինի փողոցը, Զագորոդնայա փողոցը և ավարտվում Շիրոկայա և Բերեժնոյի փողոցների հանգույցում։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 560 մետր է։ Փողոցում կա համարակալված 11 շինություն և բոլորը` փողոցի աջ կողմում (զույգ համարներ)։

Սվերդլովի փողոցի փոստային դասիչն է՝ 346358։

Փողոցն անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Յակով Միխայլովիչ Սվերդլովի (1885-1919) պատվին։ 1917 թվականի նոյեմբերի 8 (21)-ին Լենինի առաջարկությամբ նա ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ։ Եղել է ՌԽՖՍՀ առաջին սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Մասնակցել է Կոմինտերնի 1-ին կոնգրեսի նախապատրաստմանը։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, էջ 92».

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել