Կալինինի փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինինի փողոց (այլ կիրառումներ)

Կալինինի փողոց (ռուս.՝ Улица Калинина), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ժելեզնոդորոժնի և Խորհրդային շրջաններում։ Անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ Սկիզբ է առնում Ռաբոչայա փողոցից և ավարտվում Ռիխարդ Զորգեի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 2200 մետր է։

Կալինինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն2,2 ± 0,01 կմ
Անվանվել էՄիխայիլ Կալինին
Փոստային ինդեքս311004, 344004, 344058, 344090, 346743

Նկարագրություն խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Կալինինի փողոցը սկսվում է Ռաբոչայա փողոցից, հատում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ Կոլցևայա փողոցները, Օսիպենկոյի, Կրայնյայա, Զապորոժսկայա, Մանեժնայա, Կրասնոսելսկայա, Միչուրինի, Պետրոզավոդսկայա, Սոդրուժեստվոյի փողոցները և ավարտվում Ռիխարդ Զորգեի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 2200 մետր է։ Փողոցում կա համարակալված 225 շինություն։

Կալինինի փողոցի փոստային դասիչներն են՝ 311004, 344004, 344058, 344090, 346743։

Փողոցն անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ 1920 թվականի գարնանը Միխայիլ Կալինինն այցելել է Ռոստովի մարզի Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին և վերջինի կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[1][2]։

Կալինինի փողոցի 3-րդ Կոլցևայա փողոցից մինչև Օսիպենկոյի փողոցն ընկած հատվածում գործում է տրամվայի թիվ 7 երթուղին։ Ամբողջ երկայնքով փողոցի երթևեկությունը երկկողմանի է։ Կալինինի փողոցն ասֆալտապատված չէ։ Սոդրուժեստվոյի փողոցից մինչև Ռիխարդ Զորգեի փողոց այն չափազանց նեղանում է, և այնտեղով կարող են անցնել միայն հեծանիվներն ու մոտոցիկլները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник М. И. Калинину».
  2. «Памятник Михаилу Ивановичу Калинину».
  3. «Панорама Улица Калинина (Ростов-на-Дону). Виртуальный тур Улица Калинина (Ростов-на-Дону)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել