Կալիլեգուա ազգային պարկ

Կալիլեգուա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Calilegua), ազգային պարկ Արգենտինայում, Խուխույ պրովինցիայում։ Հիմնադրվել է 1979 թվականի հուլիսի 19-ին։ Այն պահպանում է Հարավային Անդյան անտառների կենսաբազմազանությունը։

Կալիլեգուա ազգային պարկ
Տեսակազգային պարկ
ԵրկիրԱրգենտինա
ՎարչատարածքԽուխույ[1]
Հիմնվել էհուլիսի 19, 1979[1]
Մակերես76,3 կմ²
Կալիլեգուա ազգային պարկը գտնվում է Արգենտինաում
Կալիլեգուա ազգային պարկ
Կալիլեգուա ազգային պարկը գտնվում է Երկիրում
Կալիլեգուա ազգային պարկ

Տեղակայված է Լեդեսմա դեպարտամենտում, Կալիլեգուա բլրի արևելյան լանջերին և ընդգրկում է 76306 հա տարածք։ Ամենամեծ ազգային պարկն է հյուսիսարևմտյան Արգենտինայում։

Պատմություն

խմբագրել

Այս տարածքը երկար ժամանակ գտնվում էր բնիկ խմբերի տիրապետության տակ։ Նրանց բնակատեղիները տեղակայված էին ավելի ցածր բլրակներում` խոտհարքների մոտ։ Պարկում հայտնաբերված հնագիտական վայրերն ու նմուշները, ինչպիսիք են խեցեղենը ու քարե կացինները, վերաբերում են Յունգաս շրջանում բնակեցված համայնքներին։ 15-րդ դարից սկսած այդ տարածքը անցել է ինկերի կայսրությանը։ Ներկայումս այն բնակվում է հնդկացիական կեչուա ժողովուրդը։

Պարկն ունի գեղեցիկ լանդշաֆտ, որն իրենից ներկայացնում է տարբեր միջավայրեր, ինչպիսիք են նախալեռնային ջունգլիներն ու լեռնային անտառները։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական բուսական աշխարհը։

Այստեղ կան թռչունների և կաթնասունների հատուկ տեսակներ, և սա հիանալի վայր է կենդանական աշխարհը դիտելու համար։ Այգում հայտնաբերվել են թռչունների 270 տեսակներ, որոնց 230-ից ավելին բնակվում են այս տարածքում։ Ըստ այդմ, պետության բոլոր թռչնատեսակների մոտ 50%-ը ապաստանում է Կալիլեգուայում։ Ազգային պարկը Հարավային Ամերիկայի ամենամեծ գիշատչի՝ յագուարների հայրենիքն է։ Այստեղ են բնակվում նաև յագուարունդին, օցելոտը, պուման և Leopardus pajeros կատվազգին։ Արգելոցում բնակվող ամենամեծ կաթնասունները Յունգասի գետակինճերն են։

Կալիլեգուա ազգային պարկը և մերձակա քաղաքները էկոտուրիզմային և ակտիվ զբոսաշրջային վայրեր են, սակայն տարածքում կարելի է այցելել մի քանի քաղաքներ, շփվել էթնիկ խմբերի հետ ու ծանոթանալ տեղական մշակույթին։

 
Սան Լորենցո գետը Կալիլեգուա ազգային պարկում

Պարկն ունի մերձարևադարձային կլիմա՝ չոր ձմեռային եղանակով[2]։ Միջին ջերմաստիճանը տատանվում է ձմռանը՝ 17 °C, ամռանը՝ մինչև 28 °C[2]։ Ամառը շոգ է, և ջերմաստիճանը կարող է հասնել 40 °C-ի[2]։ Եվ հակառակը, երբեմն բարձր շրջաններում ցուրտ է լինում[2]։ Տարեկան գրանցվում է 1800 մմ տեղումներ, որի մեծ մասը թափվում է նոյեմբերից մինչև ապրիլ ամիսներին[2]։ Այս ամիսների ընթացքում ինտենսիվ տեղումներ են լինում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ¡El Parque Nacional Calilegua cumple hoy 45 años! (իսպ.) — 2024.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Parque Nacional Calilegua». Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել