Սոֆյա Թամամշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամամշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Թամամշյան (հունիսի 18, 1900 կամ 1901[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1981[2][1][3]), խորհրդային հայ գիտնական-բուսաբան, կազմաբանության, հովանոցավորների և բարդածաղկավորների մասնագետ։
Սոֆյա Թամամշյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1900 կամ 1901[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1981[2][1][3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | բուսաբան |
Կենսագրություն
խմբագրել1936 թվականին Սոֆյա Թամաշյանը, առանց դեսերտացիայի պաշտպանման դարձել է կենսաբանական գիտությունների թեկնածու։ 1946 թվականից նա աշխատել և սովորել է Լենինգրադի Վլադիմիր Կոմարովի անվան Բուսաբանական ինստիտուտում, զբաղվել՝ «Հովանոցավորների ընտանիքի նախահայրերն ու սերունդները» դոկտորական դեսերտացիայով։
Մասնակցել է «ԽՍՀՄ-ի ֆլորա», «Կովկասի ֆլորա», նաև Flora iranica մենագրությունների համար տարբեր տեսակաների մշակմամբ։ 1952 թվականին Թամամշյանը դարձել է բուսական ռեսուրսների բաժնի կրտսեր գիտաշխատող, 1954 թվականին՝ բույսերի սիստեմատիկայի և աշխարհագրության ավագ գիտաշխատող։
1954 թվականին Սոֆյա Թամամշյանը գլխավորել է դեպի հարավային Կովկաս գիտական արշավը, որպեսզի ուսումնասիրեն թունդ բուրմունքով ու համով բույսերին։
1963 թվականին հեռացավ Բուսաբանական ինստիտուտից և թոշակի անցավ, այնուհետև տեղափոխվեց Մոսկվա։
Սոֆյա Թամամշյանը «Բուսաբանական ամսագրում», «Խորհրդային բուսաբանությունում» հրատարակել է բազմաթիվ հոդվածներ։ Հրապարակել է Astrodaucus, Phlojodicarpus, Stenocoelium, Grammosciadium տեսակնրի սիստեմատիկայի տարբերակներ։
Բույսերի տեսակներ, որոնք անվանակոչվել են Ս․ Թամամշյանի պատվին
խմբագրել- Tamamschjania Pimenov & Kljuykov, 1981
- Tamamschjanella Pimenov & Kljuykov, 1996
Գիտական որոշ հրապարակումներ
խմբագրել- Тамамшян С. Г., Пименов М. Г. Род Eryngium L. в Закавказье, Средней Азии, Иране и Афганистане // Флора, растительность и растительные ресурсы Армянской ССР. — 1987. — Вып. 10. — С. 26—49.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title) — doi:10.5281/zenodo.10080503
- ↑ 2,0 2,1 2,2 Harvard University Herbaria & Libraries Index of Botanists — Harvard University Herbaria and Libraries.
- ↑ 3,0 3,1 3,2 Сытин А. К., Сластунов Д. Д. В.Л. Комаров и авторы «Флоры СССР», Vladimir Komarov and the authors of “Flora of the USSR” (ռուս.) // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 1. — С. 24—71. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2021-11002
Գրականություն
խմբագրել- Виноградова В. М. Софья Георгиевна Тамамшян (к 105-летию со дня рождения) // Ботанический журнал. — 2006. — Т. 91, № 11. — С. 1764—1769.