Կազակական ջոկատ, Արցախյան պատերազմում հայկական կողմից մասնակցած ջոկատ, որը կազմավորված էր Կուբանից կամավոր Հայաստան մեկնած կազակներից։

Կազակական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Թվակազմ85 մարդ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ

Պատմություն խմբագրել

1992 թվականին Կուբանից 85 կազակ Հայաստան է մեկնել, Արցախը պաշտպանելու նպատակով, որոնցից 14 զոհվել են Վանք և Վաղուհաս գյուղերի ազատագրության ժամանակ։

Հիշատակ խմբագրել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում զոհված 14 կուբանցի կազակների հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել 2011 թվականին, որոնց անունները դաջված են խաչքարի վրա[1]։ Խաչքարի բացումը նվիրված էր մայիսի 28-ին նշվող Հայաստանի առաջին հանրապետության օրվան և Սարդարապատում ու Բաշ-Ապարանում թուրք զավթիչների նկատմամբ հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարտակերտի շրջանի Վանք գյուղում բացվեց խաչքար-հուշարձան` նվիրված Արցախում զոհված 14 կուբանցի կազակների հիշատակին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.