Կաբրերա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաբրերա (այլ կիրառումներ)
Կաբրերա կամ Իսլա դե Կաբրերա (իսպ.՝ Isla de Cabrera, կատ.՝ Cabrera, լատ.՝ Capraia), ոչ մեծ կղզի Միջերկրական ծովում։ Բալեարյան կղզիներից մեկն է (Իսպանիա)։ Մերձակա մի քանի փոքր կղզիների հետ կազմավորում է Կաբրերա կղզեխումբը[1]։ Կղզու զբաղեցրած տարածքը 15,69 կմ² է[2]։ Ամենաբարձր կետը Նա Պիկամոսկես բլուրն է (172 մետր)[3]։
![]() | ||
Երկիր | Իսպանիա | |
Կղզեխումբ | Բալեարյան կղզիներ | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Մակերես | 15,69 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 172 մ | |
Բնակչություն | 20 մարդ | |
Բնակչության խտությունը | 1,275 մարդ/կմ2 | |
Բնություն, զբոսաշրջությունԽմբագրել
Կղզին մտնում է Կաբրերա կղզեխմբի ազգային պարկի մեջ։ Կաբրերա կղզու բնությունը շատ յուրօրինակ է, աճում են էնդեմիկ բուսատեսակներ[4]։ Կղզին հրապուրիչ է ջրասուզակների համար։ Տեսարժան վայրն է Կաբրերայի ամրոցը[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Իսլա դե Կաբրերա»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-12-ին։ Վերցված է 2015-03-18
- ↑ Կաբրերա
- ↑ «կղզեխմբի ազգային պարկ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-01-27
- ↑ Բնության ընդհանուր բնութագիր
- ↑ «Ընդհանուր բնութագիր»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-14-ին։ Վերցված է 2015-03-18