Կաաումանու (անգլ.՝ Kaahumanu, մարտի 17, 1768(1768-03-17), Մաուի, Մաուի շրջան, Հավայի, ԱՄՆ - հունիսի 5, 1832(1832-06-05), Manoa, Հոնոլուլու, Հավայիի թագավորություն), ռեգենտ Հավայան թագավորությունում, Կամեամեա I թագավորի կինն է[1]։

Կաաումանու
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1768(1768-03-17)
ԾննդավայրՄաուի, Մաուի շրջան, Հավայի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 5, 1832(1832-06-05) (64 տարեկան)
Մահվան վայրManoa, Հոնոլուլու, Հավայիի թագավորություն
ԳերեզմանRoyal Mausoleum of Hawaii
ՔաղաքացիությունFlag of Hawaii (1896).svg Հավայիի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինKamehameha I?
Ծնողներհայր՝ Keeaumoku Pāpaiahiahi?
Զբաղեցրած պաշտոններթագավոր
ԵրեխաներKamehameha II?
Kaʻahumanu Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Կաաումանու

Կեեաումոկուի աղջիկը,Կամեամեա I թագավորի ընկերը և խորհրդականը,ում հետ Կաաումանուն ամուսնացել է 13 տարեկանում:Մի քանի կանանց մեջ Կամեամեա I-ի համար նա եղել է իր շնորհալի կին, և նա է թագավորին ոգեշնչել ցրված կղզիների և Հավայան կղզիների 8 խոշոր կղզիների տարբեր առաջնորդների կողմից կառավարվող հողերի միավորման համար պատերազմին։ Կամեամեա I-ի մահից հետո, 1819 թվականի մայիսի 5-ին հայտարարեց, որ հանգուցյալ թագավորի վերջին կամքն էր Կաաումանուի և նրանց որդի Լիոլիոյի համատեղ կառավարությունը, որը գահին բարձրացրեց Կամեամեա II անունով։ Սկզբում նա զբաղեցրեց հատուկ նշանակված վարչապետի պաշտոնը, իսկ հետո ընդունեց «ռեգենտ-թագուհի» տիտղոսը, որը կրում էր նաև հաջորդ թագավորի՝ Կամեամեա III-ի ժամանակ։ Կաախումանուն արժանացել է «առաջին հավայան «ֆեմինիստի»» կոչմանը։ Նրանց հայացքները շատ դեպքերում առաջ ընկան իրեն ժամանակից։ Օրինակ, նա ներկայացրեց համատեղ ընտրիքի ավանդույթը, խախտելով բազմադարյան ավանդույթը։ 1824 թվականի ապրիլին Կաաումանուն, բողոքական քարոզիչների ազդեցության տակ, հասարակայնորեն հայտարարեց քրիստոնեության ընդունելու ցանկության, և խրախուսեց իրենց հպատակների մկրտությունը։ Դեկտեմբերի 5-ին կնքվեց (ստանալով Էլիզաբեթ անունը)։ Հետագայում Կաաումանու Հավայան կղզիներից վտարեց կաթոլիկ քարոզիչներին։ 1826 թվականին Կաաումանուն կնքեց առաջին առևտրային պայմանագիրը ԱՄՆ-ի հետ։ 1827 թվականին Կաաումանուն հվանդացավ, նրա առողջությունը գնալով վատանում էր, և 1832 թվականի հունիսի 5-ին նա մահացավ։ Նրա պատվին քարոզիչները տպագրեցին Նոր Կտակարանը հավայերենով։

ԳրականությունԽմբագրել

  • Gavan D. A.. Shoal of Time. — Honolulu: University of Hawaii Press, 1970.
  • Mellen K. D. The magnificent matriarch: Kaahumanu, Queen of Hawaii. New York: Hastings house publ., 1952. 291 p.
  • Patterson R. I. Kuhina Nui: A Novel Based on the Life of Ka’ahumanu, the Queen Regent of Hawai’i (1819—1832). — Columbus: Pine Island Press, 1998. — ISBN 1-880836-21-1.
  • Silverman J. L. Ka’ahumanu: Molder of Change. — Friends of the Judiciary History Center of Hawai’i, 1995. — ISBN 0-9619234-0-7.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kаауману в Британской энциклопедии