Կա’ դա Մոստո (իտալ.՝ Ca' da Mosto), պալացցո (պալատ) Վենետիկի Կանարեջո պատմական շրջանում[1]։ Կառուցվել է 13-րդ դարում՝ վենետո-բյուզանդական ոճով, համարվում է Մեծ ջրանցքի վրա կառուցված ամենահին շենքը։

Կա’ դա Մոստո
իտալ.՝ Ca' da Mosto
Տեսակկառույց
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԿանարեջո
ՀասցեCampiello del Lion Bianco, 5631-34 - Cannaregio
Անվանված էԴա Մոստո
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե պալացցոն ստեղծվել է որպես վաճառականի՝ շենքի առաջին սեփականատիրոջ տուն։ 13-րդ դարում պատկանել է Բարոցցի ընտանիքին. հետագայում նրանցից այն անցել է դա Մոստոներին։ Երրորդ հարկն ավելացվել է 13-րդ, իսկ չորրորդը՝ 19-րդ դարում։

Պալացցոն իր անունը ստացել է վենետիկցի ճանապարհորդ Ալվիզե դա Մոստոյի ազգանունից, որն այստեղ է ծնվել 1432 թվականին։ Տունը Դա Մոստո ընտանիքին է պատկանել մինչև 1603 թվականը, երբ շենքի այն ժամանակվա սեփականատեր Չիարա դա Մոստոն կտակեց իր եղբորորդուն, որը կրում էր դա Մոստոյից տարբերվող ազգանուն։

16-18-րդ դարերում շենքում տեղակայված էր հայտնի Albergo Leon Bianco հյուրանոցը («Սպիտակ առյուծ» հյուրանոց)։ 1769 և 1775 թվականներին, Վենետիկում գտնվելու ժամանակ, հյուրանոցում է հանգրվանել Հռոմեական կայսրության կայսր, կայսրուհի Մարիա Թերեզայի որդին՝ Յոզեֆ II-ը։

Ներկայիս վիճակ խմբագրել

Շենքը ներկայումս չի շահագործվում՝ հեղեղումների ժամանակ հիմքի վնասվելու պատճառով։ Պալացցոն վերականգնման կարիք ունի։ Շենքի սեփականատերը ժամանակակից իտալացի ճարտարապետ և պրոդյուսեր կոմս Ֆրանչեսկո դա Մոստոն է։ Նրա կյանքի նպատակներից մեկը պալատի վերականգնումն է։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Buckley, Jonathan (2013). The Rough Guide to Venice & the Veneto. Rough Guides. էջ 129. ISBN 9781409366461. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Marcello Brusegan, I Palazzi di Venezia, Roma, Newton & Compton, 2007, ISBN 978-88-541-0820-2.
  • Elsa e Wanda Eleodori, Il Canal Grande. Palazzi e Famiglie, Venezia, Corbo e Fiore, 2007, ISBN 88-7086-057-4.
  • Anna-Vera Sullam e Davide Calimani, Canal Grande, Milano, Mondadori Electa, 2007, ISBN 978-88-370-4626-2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ դա Մոստո» հոդվածին։