Ծվծվուկ ավազուտային

բույսերի տեսակ
Ծվծվուկ ավազուտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Մեխակայիններ (Caryophylloideae)
Տրիբա Sileneae
Ցեղ Ծվծվուկ (Silene)
Տեսակ Ծվծվուկ ավազուտային (S. linearis)
Միջազգային անվանում
Silene linearis

Ծվծվուկ ավազուտային (լատին․՝ Silene arenosa), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միամյա բույս է, որն ունի 5-25 սմ բարձրություն։ Ցողունները և ծաղկակոթերը բարակ են ու կոշտ։ Պսակաթերթերը սպիտակ են կամ վարդագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Գոռավան, Զվարթնոց)։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 800-900 մ բարձրությունների վրա, ավազային անապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայտնի է երկու փոքր պոպուլացիա, որոնցից մեկը համարյա անհետացել է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելանոցի տարածքում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

։