Ծոփագետ
գետ Վրաստանում և Հայաստանում
Ծոփագետ, Բանուշ, Բանուշչայ, Բունուշչայ, Ծոբաց գետ, Ծոփա գետ, Ծոփա ջուր, Ջոբաց գետ, (վրաց.՝ ბანოშისწყალი), գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լալվար լեռան հյուսիսարևելյան լանջերից, անցնում է Հայաստանի սահմանը և Վրաստանի տարածքում, անցնելով Գուլբաղ գյուղը Սադախլո ե/գ կայարավի մոտ (41°14′43″ հ. լ. 44°48′28″ ա. լ.) միախառնվում մայր գետին։ Երկարությունը 20 կմ է։ Սրա վերին հոսանքի ափին, Լալվարի փեշին են գտնվում հին Ծոբ ամրոցի և գյուղի ավերակները[1][2]։
Ծոփագետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 20,4 կմ |
Ավազանի մակերես | 89,1 կմ² |
Ջրի ծախս | 27 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Լալվար |
Գետաբերանի տեղակայում | Դեբեդ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Վրաստան և Հայաստան |
Երկրամաս | Քվեմո Քարթլիի մարզ և Լոռու մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 61 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 865 — 992 էջ։