Ծովյան (իսկակակ անունը՝ Գուրգեն Արշակի Ծովյան, մայիսի 8, 1916(1916-05-08), Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1987(1987-02-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գուսան։

Ծովյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 8, 1916(1916-05-08)
Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 26, 1987(1987-02-26) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգուսան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի Վավիկ Վարդանյանի թատրոն-ստուդիայում (1934–1935 թվականներին), Երևանի պետական կոնսերվատորիայի թառի բաժնում (1935–1938 թվականներին)։ Նվագել է նաև քամանչա։

1945 թվականին Ծովյանին տրվել է աշուղ-վարպետի կոչում։ 1950–1951 թվականներին Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի անսամբլում եղել է երգիչ-թառահար։ 1957 թվականին հիմնադրել է աշուղական խումբ և շրջագայել համերգներով։

Լույս են տեսել «Ծովյանն եմ սևքարեցի» (2001 թվական, 50 երգ), «Ոսկեմազ աղջիկ» (2017 թվական, 24 երգ և բանաստեղծություններ) ժողովածուները։ Հայտնի են Ծովյանի «Հայ աղջիկ», «Ո՞րն է իմ մեղքը, յար ջան», «Սևքար» և այլ երգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։