Ծովատառեխով բնանկար, կենցաղային բնանկարի տեսակ։ Նկարը հանրաճանաչ է դարձել XVII դարում։

Van Gogh - Stillleben mit Bücklingen.jpeg

Ծովատառեխը բնանկարչության մեջ առավել հաճախ պատկերված առարկաներից է[1]։

Սիմվոլիզմ խմբագրել

Հոլանդական բնանկարչության մեջ, որին բնորոշ են սիմվոլիզմը և այլաբանությունը, «ծովատառեխով բնանկարներն» ունեցել են սրբազան ենթատեքստ․ ձուկը, հացը և գինին քրիստոնեական խորհուրդ ունեն։ Հին շրջանի նկարներում առարկաները դասակարգվում էին կանոններին համապատասխան։ Համեստ և պարզ «նախաճաշը» հասարակության զուսպ կենցաղի արտահայտություն էր, իսկ նկարի խորհուրդը հասանելի էր տվյալ դարաշրջանի մարդկանց։ Օրինակ, Պիտեր Կլասի նկարներում ծովատառեխը խորհրդանշում է Քրիստոսին, հացը և գինին՝ Հաղորդությունը։ Դանակը զոհողություն է խորհրդանշում, կիտրոնը՝ երկնային հաճույքների անցավորություն, կեղևապատ ընկույզը՝ հոգի՝ պարուրված մեղքերով, խաղողը՝ աստվածային հովանավորություն։

Դավիթ Շտերենբերգի բնանկարներում ծովատառեխը սովահար մարդու անհագ տենչն է[2], այն տարիների թշվառության և կարիքի մարմանավորումը[3]։

«Տիպիկ ռուսական բնանկար» խմբագրել

«Տիպիկ ռուսական բնանկար» կամ «հարբած բնանկար»[3], օղու և որոշ ուտեստների՝ այդ թվում ծովատառեխի նկար։ Խորհրդային դարաշրջանում օղիով և ծովատառեխով բնանկարները շատ տարածված են եղել։ Այս ժանրով ստեղծագործում էին ինչպես սոցռեալիզմի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նանկոնֆորմիստները[3]։

Հեղինակներ խմբագրել

Այս սյուժեին անդրադարձել են նաև հետևյալ նկարիչները[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. brie tania (19.06.2015). «Сельдь как объект искусства». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  2. Лилия Ратнер, «Счастье труда и триумф изобилия», 201
  3. 3,0 3,1 3,2 http://www.art-eda.info Արխիվացված 2016-05-29 Wayback Machine Сельдь и типично русский Բնանկար
  4. oede.by Почему русские художники рисовали селедку вместо икры и лук вместо персиков?

Արտաքին հղումներ խմբագրել