Ծովային թանգարան «Նեպտունեա»
Ծովային թանգարան «Նեպտունեա» (ֆր.՝ Musée Maritime Neptunea), գտնվում է Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում գտնվող Շալուտիե նավահանգստում (ֆր. Bassin des Chalutiers)[1]։ Ֆրանսիայի ամենահայտնի ծովային թանգարաններից է[2]։
Ծովային թանգարան «Նեպտունեա» | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և ծովային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լա Ռոշել |
Հիմնադրվել է | 1986 |
Կայք | museemaritimelarochelle.fr/contenu/,Accueil,131 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԼա Ռոշելի նահանգի ծովային թանգարանը հիմնադրվել է 1986 թվականին դժվարությամբ ձեռք բերած ծովային ժառանգությունը պահպանելու համար։ Այդ ժամանակ թանգարանի տնօրենն էր Պատրիկ Շնեպպը։ 1988 թվականին թանգարանի տնօրենի նախաձեռնությամբ այնտեղ է բերվել «Ֆրանսիա -1» օդերևութաբանական հետախուզանավը։ 1989 թվականին թանգարանը ձեռք է բերել օվկիանոսային շոգենավ, որը կառուցվել է 1958 թվականին։ 1995 թվականին Ծովային թանգարանն իրեն տալիս է «Նեպտունեա» անունը, նույն ժամանակահատվածում հիմնվում է գրախանութ։ 1998 թվականին թանգարանի կանոնադրությունը փոխվեց և այն դարձավ պետական արդյունաբերական և առևտրային հաստատություն, իսկ 2001 թվականին այն դարձել է պետական վարչական հաստատություն։ 2008 թվականին Ծովային թանգարանը սկսվեց համարվել քաղաքի թանգարաններից մեկը և դարձավ քաղաքային[3]։
Ծովային թանգարանի ցուցանմուշների շարքում է Ժակ Իվ Կուստոի «Կալիպսո» հետախուզական նավը։ Այն գտնվում է Շելյուտե նավահանգստում[1]։ Թանգարանի ցուցահանդեսը նվիրված է տարբեր նավերի և օվկիանոսի ուսումնասիրություններին։ Այստեղ այն ուսումնասիրելով կարելի է պարզել, թե ինչպես է գործում հետախուզական օդերևութաբանական նավը։ Թանգարանի ցուցանմուշների թվում է նաև սեյները[4]։
Թանգարանի աշխատանքային գրաֆիկ. ամեն օր՝ ապրիլից մինչև հոկտեմբեր` 10:00-ից 18:30, նոյեմբերից մարտը` 14:00։ Դեկտեմբեր և հունվար ամիսներին թանգարանը փակ է։ Հուլիս, օգոստոս ամիսներին այն բաց է մինչև 19:00[4]։
Մուտքը փակվում է թանգարանը փակվելուց մեկ ժամ առաջ։ Մեծահասակների այցելության մեկ տոմսի արժեքը 9 եվրո է, 4-ից 18 տարեկան անձանց համար տոմսերի գինը 6,5 եվրո է։ Այցելուների որոշ կատեգորիաների համար տրամադրվում է անվճար ընդունելություն։ Կա ընտանեկան տոմս, որի համաձայն ընտանիքի մի քանի անդամ կարող են այցելել թանգարան, որոնցից յուրաքանչյուրը կվճարի 6,5 եվրո[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Франция, 2012, էջ 417
- ↑ «Достопримечательности» (PDF).
- ↑ «le Musée Maritime de la Rochelle».
- ↑ 4,0 4,1 Франция, 2012, էջ 418
- ↑ «Tarifs».
Գրականություն
խմբագրել- Татьяна Бурдакова, Илья Кусый, Е. Левицкая, Марк Сартан, Я. Сартан, Л. Кунявский, Юлия Ларионова, Виктория Бакир, Анна Пожидаева, Виктория Базоева, Е. Громова, Е. Меркулова Франция. — Москва, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային թանգարան «Նեպտունեա»» հոդվածին։ |