Ծխախոտ հոտավետ

բույսերի տեսակ
Ծխախոտ հոտավետ
Ծխախոտ հոտավետ
Ծխախոտ հոտավետ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Ծխախոտ (բույս) (Nicotiana)
Տեսակ Ծխախոտ հոտավետ (N. alata)
Միջազգային անվանում
Nicotiana alata

Ծխախոտ հոտավետ, կողճղարմատավոր բազմամյա ծածկաբույս՝ խոշոր, լայն տերևներով և երկար խողովակաձև ծաղիկներով, որոնք հավաքված են ցանցառ ծաղկաբույլերում։ Պատկանում է մորմազգիների ընտանիքին։ Ծաղկում է ամռան սկզբից մինչև աշուն, ընդ որում բուրումնավետ ծաղիկները բացվում են գիշերը կամ ամպամած եղանակին։ Սպիտակ, խոշոր ծաղիկների բուրմունքը առանձնապես ուժեղ է զգացվում ամռան տաք գիշերներին։ Բույսի բարձրությունը հասնում է 80 սմ-ի։ Մեր պայմաներում մշակվում է որպես միամյա ծաղկաբույս։ Ունի նաև ցածրաճ ձև (նանա կերմեզինա), որի բարձրությունը հասնում է մինչև 45 սմ-ի, իսկ ծաղիկները բուրումնավետ չեն, բազմանում է կտրոններով, սերմերով և կոճղարմատներով։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Ծաղկում է գիշերը, քանի որ այս բույսը փոշոտող միջատը իր հայրենիքում գիշերային կյանք է վարում։ Բուրմունքի միջոցով այդ միջատները գիշերային խավարում գտնում և փոշոտում են ծաղիկները։ Ցանքը կատարում են մարտին ջերմոցներում կամ ուղակի գրունտում։ Սերմերը և ծիլերը շատ մանր են, անհրաժեշտ է շատ զգույշ ցանել, վերատնկել և քաղհանել։ Գերադասում է լավ պարարտացրած, փուխր, ստրուկտուրային չափավոր խոնավ հողերը։ Արարատյան դաշտի պայմաններում առատ որոգում է պահանջում։ Լուսասեր է սակայն լավ է աճում նաև ստվերում։ Բավականին ջերմասեր է։ Օգտագործվում է ծաղկադեկորատիվ այնպիսի ձևավորումներում, որոնք ավելի շատայցելուներ են գրավում երեկոյան ժամերին (պարահրապարակներ, էստրադա, կինոթատրոն և այլն)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխախոտ հոտավետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխախոտ հոտավետ» հոդվածին։