«Ծիածանի բանաձևը» (ռուս.՝ «Формула радуги»), 1966 թվականի խորհրդային սատիրական կատակերգություն, որը նկարահանվել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ Խիլկևիչի կողմից Օդեսայի կինոստուդիայում։

Ծիածանի բանաձևը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոֆանտաստիկա և կինոկատակերգություն
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Յունգվալդ Խիլկևիչ
ԴերակատարներՆիկոլայ Ֆեդորցով և Ռաիսա Նեդաշկովսկայա
ՕպերատորՎադիմ Ավլոշենկո
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն70 րոպե

Սյուժե խմբագրել

Անլուծելի խնդիրների ինստիտուտի երիտասարդ գիտնական Վլադիմիր Բանտիկովը (Նիկոլայ Ֆեդորցով) աշխատում է ծիածանի բանաձևի ստեղծման վրա։ Բազմաթիվ ավելորդ ու ձանձրալի ժողովների վրա իր ուշադրությունը չշեղելու նպատակով նա ստեղծում է իր նմանակին՝ Ռոբոտ Յաշային։

Որոշ ժամանակ անց գոռոզացած ռոբոտը փախչում է իր ստեղծողից։ Նրա որոնումները բարդանում են նրանով, որ նրա ստեղծած խորամանկ սարքի՝ «մոդիֆիկատորի» շնորհիվ նա հնարավորություն է ստացել փոխել իր արտաքինը (սակայն ավելի ուշ այդ սարքը կորչում է)։

Սակայն ռոբոտը, իր արարքների անթերի տրամաբանությամբ հանդերձ, ունի բնորոշ տարբերակիչ առանձնահատկություններ. նա անհոգի է մարդկանց հետ հարաբերություններում, մտածում է ուղղակիորեն և բոլորովին զուրկ է հումորի զգացումից։ Ի զարմանս Վոլոդյայի՝ պարզվում է, որ այդ որակները հատուկ են որոնումների ընթացքում իրեն հանդիպած բազմաթիվ մարդկանց, և երբեմն անհնար է լինում որոշել, թե ով է քո առաջ՝ ռոբոտ, թե կենդանի մարդ։

Ի վերջո, Յաշային գտնում են. ինստիտուտի տնօրեն Կոզդոլևսկին նրան է նշանակում հրահանգիչ ծովափնյա մարզաբազաներից մեկում, որտեղ նրա հետ բազմաթիվ զվարճալի արկածներ են տեղի ունեցել։ Քանի որ Յաշայի գերբնական ունակությունները թույլ չեն տալիս ուղղակիորեն բռնել նրան, նրան բռնում են խաբեությամբ. օգտագործելով նրա՝ հրահանգներն ուղղակի կատարելու հակումը, Յաշային հրահանգում են մտնել ծովը, որտեղ կարճ միացում է տեղի ունենում։ Դրանից հետո Բանտիկովի ջանքերով ռոբոտին վերածրագրավորում են և նշանակում ինստիտուտի դռնապանի պաշտոնում։

Դերերում խմբագրել

  • Նիկոլայ ՖեդորցովՎլադիմիր Բանտիկով / Յաշկա (ռոբոտ)
  • Ռաիսա Նեդաշկովսկայա – Լյուսյա Պետրովա, ծրագրավորող
  • Սավելի ԿրամարովՎասյա, խմող հանգստացող
  • Իվան Ռիժով – Պետյա, խմող հանգստացող
  • Ֆրունզե Մկրտչյանմիլիցիայի ավագ Ֆրունզիկ Կաբուրյան
  • Գեորգի Վիցինխաղալիքների գործարանի տնօրեն
  • Լև Ստեպանով – Լեոնիդ Լուկիչ Վեսելկին, դրամատուրգ-երգիծաբան
  • Ռոման Տկաչուկ – Կոզդոլևսկի, ինստիտուտի տնօրեն
  • Նատալյա Վառլեյբուժքույր
  • Նիկոլայ Գրինկո – հանգստացող մարզաբազայում (տիտրերում նշված է երկու անգամ)
  • Եվգենի Շուտով – մարզաբազայի տնօրեն
  • Զոյա Ֆյոդորովամորաքույրը Շուրա
  • Նիկոլայ Յակովչենկո – վաճառող ամառային սրճարանում
  • Վալերի Իսակով – հանգստացող մարզաբազայում
  • Գերման Կոլուշկին – հանգստացող մարզաբազայում
  • Գենրիխ Օստաշևսկի – քննիչ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Չերնյավսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Գեորգի Յունգվալդ Խիլկևիչ
  • Բեմադրող օպերատորներ՝ Վադիմ Ավլոշենկո, Դմիտրի Ֆեդորովսկի, Բորիս Մաչերետ
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Զացեպին
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Լեոնիդ Դերբենև
  • Երգում է Վլադիմիր Տրոշինը (տիտրերում նշված չէ)

Գեղարվեստական յուրահատկություն խմբագրել

«Ծիածանի բանաձևը» ֆիլմը, ինչպես «Նրա անունը Ռոբերտ է» (1967) և ավելի ուշ նկարահանված «Էլեկտրոնիկի արկածները» (1979) ֆիլմերը, օգտագործում է սյուժետային այն գիծը, երբ ռոբոտը դառնում է որոշակի մարդու նմանակ։ Բայց եթե «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմն աչքի է ընկնում լավատեսությամբ, «Նրա անունը Ռոբերտ» ֆիլմում ռոբոտը պարզապես վառվում է՝ չդիմանալով մարդկային զգացմունքներին, ապա «Ծիածանի բանաձևը» ֆիլմում այդ փոխարինումն ունենում է աղետալի հետևանքներ[1]

Յաշա ռոբոտը «անպատկառորեն սառը հաշվարկի սուր սատիրական մարմնավորում է և այնքան է հիշեցնում ննջող քաղքենական «ապարատավարին», որ խորհրդային գրաքննադատնության բյուրոկրատներն իրենց պարտքն են համարել առհասարակ արգելել ֆիլմի ցուցադրությունը»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Илья Кукулин Четвертый закон робототехники: фильм «Приключения Электроника» и формирование «поколения 1990-х» // Илья Кукулин, Марк Липовецкий, Мария Майофис Весёлые человечки: Культурные герои советского детства. — НЛО. — С. 458-506. — ISBN 978-5-86793-649-5..
  2. Шлегель Г.-Й. Конструкции и извращения. «Новый человек» в советском кино // Киноведческие записки. — 2001. — № 50..

Արտաքին հղումներ խմբագրել